ARM   RUS   ENG

Այցելել են Երևանի հաշվառման-քննական բաժնի սպասարկման կետ

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր այցելել են ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան վարչական տարածքում բացված Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի սպասարկման կետ` տեղում ծանոթանալու ստորաբաժանման աշխատանքային պայմաններին, քաղաքացիների սպասարկման կարգին ու առանձնահատկություններին:

ՀՀ ոստիկանության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համատեղ նախաձեռնությամբ բացված սպասարկման կետը հնարավորություն է տալու առավել բարձր մակարդակով կազմակերպել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման աշխատանքները, բարձրացնել բնակչության սպասարկման որակը: Մասնավորապես, քաղաքացիները կկարողանան անմիջապես տրանսպորտային միջոցների մաքսազերծումից հետո կատարել «Ներմուծում ազատ շրջանառության համար» և «Ժամանակավոր ներմուծում» (2 ամսից ավելի ժամկետով) մաքսային ռեժիմներով հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում` տեղում հաշվառման վկայագրի հատկացմամբ:
Տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կունենան առանց մաքսատան վարչական տարածքից դուրս գալու կատարել նաև սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման բոլոր գործառույթները` ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացմամբ:

Սպասարկման նոր կետի գործարկումը թույլ է տալիս թեթևացնել Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական մյուս ստորաբաժանումների աշխատանքային ծանրաբեռնվածությունը և բացառել ներմուծված տրանսպորտային միջոցների տրանզիտային համարանիշերով շահագործումը հանրապետության ճանապարհներին:

Այցի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին` ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ պետեկամուտների կոմիտեի հետ համագործակցությունն ուղղված է հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, գործընթացների պարզեցմանն ու արագացմանը, ճանապարհային երթևեկության կատարելագործմանը ու, մեծ հաշվով, ևս մեկ քայլ է բարեփոխումների իրականացման և հասարակության ակնկալիքների իրագործման ճանապարհին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
 

31.07.2012, 19:11

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

13:49 • 21/04, Միշել Օբաման կնկարահանվի սերիալում

13:41 • 21/04, Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Նախիջևան

13:29 • 21/04, Ընդդիմությունը դարձել է միմյանց շանտաժ անելու միջոց. Տիգրան Կարապետյան

13:14 • 21/04, Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Ղարաբաղի հարցը

13:06 • 21/04, Կիևի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 30 թեկնածու

12:54 • 21/04, Ուորլիք. Ես աղոթում եմ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար

12:45 • 21/04, Կենդանիների՝ անցնող շաբաթվա լավագույն լուսանկարները

12:34 • 21/04, Այսօր ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

12:25 • 21/04, Ադրբեջանում դիպուկահար հրացանների տեստավորում են անցկացնում

12:17 • 21/04, ԱԳ նախարար Նալբանդյանը կմեկնի Մինսկ

12:08 • 21/04, Իրանում կին դատապարտյալների նկատմամբ համաներում է հայտարարվել

11:55 • 21/04, Երգչուհի Ադելը վերադառնում է բեմ

11:41 • 21/04, Մասաչուսեթսում կցուցադրվի ցեղասպանությանը նվիրված «Լռության սպիերը» ֆիլմը

11:31 • 21/04, Փրկարարները Պտղնի գյուղում 4 մետրանոց փոսից շուն են դուրս բերել

11:18 • 21/04, Վթարային շինության պատը փլուզվել է. Լուսանկարներ

11:05 • 21/04, «Մի ամբողջ ժողովուրդ է ոչնչացվել, իսկ դրա փաստը շարունակում են ժխտել»

10:56 • 21/04, Արթուր Բաղդասարյանը մեկնում է Մոսկվա

10:45 • 21/04, Հավատարմագրում. Փորձագետները կայցելեն «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» համալսարան

10:33 • 21/04, Պուտինը ստորագրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին հեշտացված օրենքը

10:20 • 21/04, Սիրիայում մեկնարկում է նախագահական ընտրարշավը

10:08 • 21/04, Սպասվում է փոփոխական եղանակ

09:54 • 21/04, Տանը հայտնաբերվել է 74-ամյա բնակչի դին

09:41 • 21/04, Տեղի կունենա Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված գիտաժողով

09:30 • 21/04, Այսօր մեռելոց է. Օրը` ոչ աշխատանքային

11:26 • 20/04, Հայաստանի 3 քաղաքացի մահացել է ՌԴ-ում տեղի ունեցած ավտովթարից

11:18 • 20/04, Մահացել է «Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը

11:09 • 20/04, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հաղարծինում ներկա է եղել Ճրագալուցի սբ. Պատարագին