ARM   RUS   ENG

Գողություն` հագուստի խանութում

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, նախօրեին բերման են ենթարկել 32-ամյա մի կնոջ: Պարզվել է, որ նա օգոստոսի 2-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող հագուստի խանութից գողացել է կանացի հագուստ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

04.08.2012, 15:35

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

,