ARM   RUS   ENG

Հոկտեմբերին` ԴիջիԹեք Էքսպո 2012

Հոկտեմբերի 5-7-ը Երաևնում տեղի կունենա ԴիջիԹեքԷքսպո տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ցուցահանդեսն ավանդական դարձած ամենամյա միջոցառում է, որի պատմությունը մեկնարկում է 2005թ.-ից: Այս մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:

Ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը, Երևանում և մշտապես անցկացվում է ՀՀ վարչապետի հովանավորությամբ: «Digitec Expo» 2012 8-րդ ամենամյա ՏՀՏ/ԲՏ ցուցահանդես, տեղի կունենա Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում:

Միջոցառման նպատակն է ստեղծել բարենպաստ գործարար միջավայր ՏՀՏ ընկերությունների և գործարար սպառողների միջև
Հասարակությանը ներգրավել ՏՀՏ ոլորտ (նպաստել ինֆորմացիոն հասարակության զարգացմանը), ընդլայնել միջազգային կապերը, հաստատել գործարար կապեր:

ԴիջիԹեք ՏՀՏ/ԲՏ ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

Ցուցահանդեսի բաժիններն են ՏՀՏ/ԲՏ սարքավորումներ և համակարգեր,  ՏՀՏ/ԲՏ կիրառումն առօրյա բիզնեսում, ՏՀՏ կրթություն, Էլեկտրոնային կառավարում, Համակարգչային գրաֆիկա և մուլտիմեդիա, Նորարարական լուծումներ, ՏՀՏ աշխատանքային շուկա, Ֆինանսական/բանկային լուծումներ և այլն:

Ցուցահանդեսին կից միջոցառումներ  են DigiLife սեմինարների շարք, Կրթական տոնավաճառ, Աշխատանքի տոնավաճառ, Armrobotics – Հայկական Ռոբոտների բաց մրցանակաբշխություն, Բացխաղ– Հայկական խաղերի զարգացման մրցույթ:

 

06.08.2012, 17:08

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |