06/08/2012 12:53
Նատալի Պորտմանն ամուսնացել է իր խաղընկերոջ հետ
Հրեական ծագում ունեցող հոլիվուդյան դերասանուհի Նատալի Պորտմանն ամուսնացել է օգոստոսի 4-ին Կալիֆորնիայում գտնվող Բիգ-Սյուր շրջանում`«Սև կարապ» ֆիլմում իր խաղընկեր, պարող Բեջամին Միլպյեի հետ, հայտնում է ռիանովոստի(ria.ru)-ն: Հարսանեկան տոնակատարությունն անցել է հուդայական ավանդույթների համաձայն:
31-ամյա Պորտմանն ու 35-ամյա Միլպյեն ամուսնացել են ընկերների ու հարազատների ներկայությամբ: Նրանք ծանոթացել են 2010-ին «Սև կարապ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ֆիլմում խաղացած դերի համար դերասանուհին իր կյանքում առաջին անգամ արժանացել է «Օսկար»-ի: