ARM   RUS   ENG

Քաղաքապետն ընդունել է սկաուտական շարժման գլխավոր քարտուղարին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով մայրաքաղաք ժամանած Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Լյուկ Պանիսոյի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև համաշխարհային և տարածաշրջանային սկաուտական շարժման պատվիրակության անդամներ:

Ողջունելով հյուրերին և կարևորելով սկաուտական շարժման դերակատարումն ու առաքելությունը` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ տարիներ շարունակ տարբեր միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցել է կառույցին ու այժմ էլ պատրաստ է իր լիազորությունների շրջանակում շարունակել համագործակցությունն ու օժանդակել կառույցին նոր ծրագրերի կյանքի կոչման հարցում, հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից:

«Սկաուտական շարժումը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում։ Այս տարի նշվում է հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։ Ի դեպ, նշեմ նաև, որ «Հայաստանի Ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությունը վերջերս դարձել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամ, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ մենք ունենք բոլոր նախադրյալները արդյունավետ համագործակցություն ծավալելու համար»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Լյուկ Պանիսոն իր հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար, Տարոն Մարգարյանին է փոխանցել նաև շարժման ավելի քան 39 միլիոն սկաուտների ողջույներն ու շնորհակալական խոսքերը հայկական սկաուտական շարժման 100-ամյակի միջոցառումների անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար, նշելով, որ երիտասարդությունը մեծ կարևորություն և նշանակություն կարող է ունենալ ցանկացած համայնքի զարգացման հարցում:

Քաղաքապետը մեկ անգամ ևս վերահաստատել է իր պատրաստակամությունը` աջակցելու երևանցի պատանիների ու երիտասարդների հոգևոր և ֆիզիկական դաստիրակությանն ուղղված ծրագրերի իրականացմանը և ընդգծել, որ քաղաքապետարանը միշտ բաց է` երիտասարդության հետ կապված համատեղ նոր մտահղացումների և գաղափարների իրագործման հարցում:

06.08.2012, 17:45

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

17:40 • 29/08, Սեյրան Օհանյանն ընդունել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանին

17:34 • 29/08, Ինջիղուլյանի տեղափոխման մասին հայտնի է դարձել օգոստոսի 26-ին. ԿԽՄԿ պատվիրակ

17:20 • 29/08, Պատահարների թիվն աճել է. Նորիկ Սարգսյան

16:50 • 29/08, Խաղալիք ավտոմեքենան ու կոշիկը հոգեմետ դեղորայքի թաքստոց են դարձել

16:37 • 29/08, Մի շարք անձիք ստացել են ԼՂՀ պատվավոր կոչումներ

15:57 • 29/08, «Ադրբեջանի իշխանությունների նպատակը անկախ հետազոտողների վերացումն է»

15:35 • 29/08, Սահմանի միջադեպերի քրգործի նախաքննությունը հանձնարարվել է ԱԱԾ-ին

14:50 • 29/08, Նախագահը հյուրընկալել է հաջողությունների հասած դպրոցականներին

13:51 • 29/08, Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր

13:40 • 29/08, Առաջին անգամ եմ նման բան լսում. Ն. Զոհրաբյանը՝ դեսպանի հետ հանդիպման մասին

13:00 • 29/08, Վանաձորի շուկայում կեղծ կոնյակներ են վաճառել

12:32 • 29/08, Պատահար՝ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին. Մահացել է 20-ամյա քաղաքացի

12:05 • 29/08, Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 20 անգամ

11:40 • 29/08, Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

11:23 • 29/08, Նալբանդյանը ներկա գտնվեց Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը

11:14 • 29/08, ԱՄՆ-ում քննարկվել է ԼՂՀ անկախությունը ճանաչելու հարցը

11:07 • 29/08, Քառյակի ներսում հակասությունների մասին խոսակցությունները թեժանում են

11:00 • 29/08, Այս տարի խաղողի բերքն առատ է լինելու. «ՀԺ»

10:52 • 29/08, Մեդվեդևի այցը Հայաստան, հնարավոր է, չկայանա. «Հրապարակ»

10:45 • 29/08, Հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել

10:40 • 29/08, Հանրային այգին ժապավենապատել են. Մարդկանց մուտքն արգելված է

10:31 • 29/08, ՕԵԿ-ին պատկանող հեռուստաընկերության տնօրեն է նշանակվել «Որագայթի» Զավենը

10:28 • 29/08, Ականի պայթյուն՝ Բերդում. Վիրավորները տեղափոխվել են Երևան

10:23 • 29/08, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կուտակայինի հարցով կրկին կդիմեն ՍԴ. «Հրապարակ»

10:16 • 29/08, Ըստ Պավել Սաֆարյանի՝ այս տարվա բյուջեի հետ կապված կարող են ռիսկեր լինել

10:08 • 29/08, Ռուբեն Հայրապետյանի որդու հարսանիքին երգել է իտալացի Ալ Բանո Կարիզին

10:00 • 29/08, «Պարսիկների համար վատ օրինակ ենք ծառայում». Ոստիկանը՝ լրագրողներին

18:17 • 28/08, Beeline-ը իջեցնում է ֆիքսված հեռախոսակապի ծառայութունների սակագները

18:05 • 28/08, «Միկա» մարզադաշտը հանձնվեց ֆինանսների նախարարությանը

17:43 • 28/08, «Աբրահամյանները ոչ թե ինձ քցել են, այլ զերծ են պահել «քցողներից»»

17:30 • 28/08, Աշտարակում վրաերթից կին է մահացել

17:15 • 28/08, Կբարելավվի սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրումը

17:00 • 28/08, Քոթոթն արգելափակվել է փշալարերի մեջ. Լուսանկարներ