ARM   RUS   ENG

«Հացթուխ Գագոն»՝ Գյումրու իտալական պոլիկլինիկայի տնօրե՞ն

Գյումրու ավագանու անդամ Գագիկ Ադամյանը, որը ժամանակին հացթուխ է աշխատել, օրերս նշանակվել է Գյումրու իտալական պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. գրել է «Ժողովուրդը»:

«Այս խայտառակ նշանակման «քավորը» ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն է։ Նրա հովանավորությամբ հացթուխ Ադամյանը կադրային անհարկի կրճատումներ է իրականացրել՝ ազատելով լաբորատորիայի բժիշկ Արմինե Քոչարյանին։ Պատճառն այն է, որ վերջինս փորձել է աշխատանքային ժողովի ընթացքում հակադարձել Ադամյանին»։

ՇՄ առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից թերթը փորձել է ճշտել՝ արդյոք տեղյա՞կ է Ադամյանի գործունեությունից։ Վերջինս ասել է, թե Ա. Քոչարյանը կարգապահական խախտում է թույլ տվել, ֆինանսապես վնասել հիվանդանոցին։ «Հիմա նա համաքաղաքային բունտ է բարձրացրել, դա ճի՞շտ է։ Նման մարդկանց հո չեն պարգևատրում։ Բան չունեմ ասելու, Ադամյանն էլ մի բարի պտուղ չէ, բայց Դուք չեք նայում էն խնդրին, որ հիվանդանոցը 15 միլիոնի պարտք ունի»,–նշել է վարչության պետը:

 

07.08.2012, 10:06

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

13:20 • 15/09, «Էյր Ֆրանսի» օդաչուները գործադուլ են անում

13:09 • 15/09, Արմեն Մուրադյանը կմասնակցի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեին

12:52 • 15/09, Սպասվում է փոփոխական եղանակ

12:31 • 15/09, Այսօր նշվում է Դեմոկրատիայի միջազգային օրը

12:23 • 15/09, «Կռկռացնող» կատուն դարձել է YouTube-ի աստղ (Տեսանյութ)

12:11 • 15/09, Ներարգանդային պտղի հայտնաբերման առթիվ 2 հոգու նկատմամբ մեղադրանք առաջադրվեց

12:00 • 15/09, ՄԻԵԴ-ը բացատրություն է պահանջել Ադրբեջանից՝ Կարեն Պետրոսյանի հարցով

11:49 • 15/09, Շվեյդիայի վարչապետն այսօր հրաժարական կտա

11:36 • 15/09, Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

11:25 • 15/09, Իրաքը 200.000 ազգային գվարդիա է ստեղծում «Իսլամական պետության» դեմ

11:14 • 15/09, Այսօր Հրանտ Դինքը կդառնար 60 տարեկան

11:04 • 15/09, «Մանկական եվրատեսիլին» Հայաստանը կներկայացնի Բեթթին՝ «Արևի մարդիկ» երգով

10:52 • 15/09, Ուկրաինան Ռուսաստանին սպառնում է միջուկային զենքով

10:40 • 15/09, Ոստիկանները կանխեցին «զանգվածային անկարգություններն» Արզինում (Տեսանյութ)

10:27 • 15/09, Հիլարի Քլինթոնը ակնարկել է նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին

10:15 • 15/09, Սեպտեմբերի 15-16-ի հոսանքազրկումների մասին

10:06 • 15/09, Բերդում եկեղեցի է օծվել

09:55 • 15/09, Այսօր մեռելոց է, օրը՝ ոչ աշխատանքային

09:42 • 15/09, Խոշոր ավտովաթար Թումանյան փողոցում. Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց