Փոխվարչապետն այցելեց Արարատի և Վայոց ձորի մարզեր

08/0819:27

Փոխվարչապետն այցելեց Արարատի և Վայոց ձորի մարզեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Արարատի և Վայոց ձորի մարզեր` առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ հրատապ ծրագրով իրականացվող շինաշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՏԿՆ լրատվական ծառայությունից:

Արարատի մարզին երրորդ հրատապ ծրագրով հատկացվել է 1 մլրդ 305 մլն դրամ, որով մարզում իրականացվում է 60 ծրագիր: Արդեն ավարտված է ընդհանուր աշխատանքների 50 տոկոսը:
Փոխվարչապետն Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ այցելեց Ոսկետափ համայնք, որտեղ երրորդ հրատապ ծրագրով հատկացված 10 մլն դրամով վերանորոգվում է համայնքի բազմաբնակարան շենքի տանիքը: Աշխատանքների ավարտը նախատեսված է օգոստոսի վերջին:

Ավշար համայնքում Ա. Գևորգյանը ծանոթացավ համայնքային մանկապարտեզում իրականացվող շինմոնտաժային աշխատանքների ընթացքին, որի համար երրորդ հրատապ ծրագրով հատկացվել է 25 մլն դրամ: Աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամկետներում և սեպտեմբերին մանկապարտեզը կունենա նորացված ենթակառուցվածքներ: Համայնքային մանկապարտեզի վերանորոգումը սկսվել է դեռևս հրատապ երկրորդ ծրագրով, որի համար հատկացվել էր 10 մլն դրամ:

Փոխվարչապետը նշեց, որ աշխատանքները պետք է կատարվեն ըստ ժամանակացույցի և որակով, և հորդորեց մարզպետին մշտապես ուշադրություն դարձնել հրատապ ծրագրով մարզում իրականացվող շինաշխատանքների որակին: Առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ և երրորդ հրատապ ծրագրերի ֆինանսավորմամբ Արարատ քաղաքն ունի վերանորոգված մշակույթի տուն: Մշակույթի տան վերանորոգումը սկսվել և ավարտին է հասցվել առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ և երրորդ հրատապ ծրագրերով հատկացված համապատասխանաբար 36 եւ 25 մլն դրամով:

Ա.Գևորգյանը կարեւորեց համայնքներում վերանորոգված, բարվոք պայմաններով մշակույթի տների առկայությունը, ընդգծելով դրանց կարևորությունը մարզերում երիտասարդների ժամանցի կազմակերպման առումով:

Ընդհանուր առմամբ Արարատի մարզին առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ երեք ծրագրերով հատկացվել է 3 մրդ 915 մլն դրամ: Իրականացվել է և շարունակվում է ենթակառուցվածքների, կրթական, մշակութային, համայնքային նշանակության կառույցների վերանորոգմանը, հիմնանորոգմանն ուղղված 185 ծրագիր մարզի 87 համայնքում: Կան համայնքներ, որտեղ աշխատանքները վերջնական ավարտելու համար երեք ծրագրով էլ աշխատանքներ են կատարվել:

Արարատի մարզից Ա.Գևորգյանը մեկնեց Վայոց ձորի մարզ: Մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ Ռինդ գյուղում ծանոթացավ համայնքի կոյուղագծի շինարարության ընթացքին: Կոյուղագիծն անցկացվել է երկրորդ հրատապ ծրագրով հատկացված 25 մլն դրամով: Փոխվարչապետի հետ քննարկվեց համայնքում կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցման համար ֆինանսական աղբյուրների հնարավորությունները: Հաշվի առնելով դեղձի այս տարվա առատ բերքը, Ռինդ համայնքի ղեկավարը Ա. Գևորգյանի մոտ բարձրացրեց դեղձի իրացման խնդիրը և մթերման կազմակերպման հարցում ակնկալեց կառավարության աջակցությունը:

Մարզի Մարտիրոս համայնքի երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է ՕՔՍՖԱՄ բարեգործական կազմակերպության աջակցությամբ, սակայն աշխատանքները կիասավարտ են մնացել: Համայնքում Ա. Գևորգյանի մոտ բարձրացվեց երրորդ հրատապ ծրագրով տնտեսված գումարներից 2,4 մլն դրամն անավարտ աշխատանքների համար հատկացնելու հարցը: Համայնքի բնակիչները Ա.Գևորգյանին ներկայացրին մի շարք խնդիրներ, նշելով, որ հատկապես առաջնահերթ են համայնքի վթարային բնակելի տների հարցի լուծումը, ինչպես նաև համայնքային մշակույթի տան վերանորոգումը:

Բարձրունի համայնքում փոխվարչապետը քննարկեց դպրոցի շենքի ամրացման աշխատանքների ընթացքը: Երրորդ հրատապ ծրագրով այս նպատակով հատկացվել է 10,5 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ նախագծային աշխատանքներն ավարտված են, շուտով կմեկնարկեն շինաշխատանքները և կավարտվեն հոկտեմբերին:Համայնքի բնակիչները Ա. Գևորգյանին դիմեցին ոռոգման ցանցի վերանորոգման հարցով, որը հնարավորություն կտա մշտապես ոռոգելի դարձնել և մշակել 100 հա գյուղատնտեսական նշանակության հող: Գյուղացիները բարձրացրին նաև Սերս-Բարձրունի ճանապարհի վերանորոգման խնդիրը և ակնկալեցին կառավարության աջակցությունը:

Վայոց ձորին առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ երեք ծրագրերով հատկացվել է 780 մլն դրամ: Ընդհանուր առմամբ` երեք ծրագրերով մարզի 16 համայնքներում իրականացվել և ընթացքի մեջ է 51 ծրագիր:

Այցի ավարտին փոխվարչապետը մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում մարզպետարանի պատասխանատուների հետ քննարկեց մարզի առաջնահերթ խնդիրներին` սեփական եկամուտների հավաքագրմանը, գյուղատնտեսական բերքի իրացմանը, ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |

Լրահոս

26/0522:34 Գերմանիան կընդունի Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը . ՀՀԿ 26/0522:25 Ալիևի պնդումները, թե Հայաստանը միջուկային զենք է արտադրում՝ զառանցանք է. Շարմազանով 26/0522:20 Շարմազանով. Սամվել Բաբայանը դեռևս հայտ չի ներկայացրել մեծ քաղաքականություն վերադառալու վերաբերյալ 26/0522:05 Հանրապետական կուսակցությունը հայտարարում է Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսոլիդացիայի մասին 26/0522:00 Մասնագետները որսացել են EgyptAir-ի ինքնաթիռի վթարային ազդանշանը 26/0521:40 Պուտինը ԵՄ-ի կողմից երկխոսություն սկսելու պատրաստակամություն չի նկատում 26/0521:12 Պայթյուն Թուրքիայում՝ կան զոհեր 26/0521:06 Նյու Յորքի Irving Plaza համերգասրահում տեղի է ունեցել փոխհրաձգություն 26/0521:05 Ջոնի Դեփի կինը ցանկանում է ամուսնալուծվել 26/0521:00 Եվրահանձնաժողովի նախագահ. Թուրքիայի սպառնալիքները ԵՄ-ում չեն աշխատում 26/0520:53 Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 50 դոլարը 26/0520:38 Ինդոնեզիան մահապատիժ է սահմանել երեխաների բռնաբարության համար 26/0520:33 Առաջին նվերները տղաս ստացել է երգչուհի Էմմիից. ծնվել է Վրեժ Կիրակոսյանի առաջնեկը 26/0520:27 Զոհված զինծառայողների ընտանիքներին հանձնվեցին նոր բնակարաններ 26/0520:22 Նոր Զելանդիայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը անվտանգության սպառնալիքի պատճառով 26/0520:10 Յուրաքանչյուր պատգամավոր պետք է զբաղվի նրանով, ինչով կարող է. Վահան Բաբայանը՝ ԵԽԽՎ պատվիրակության կազմից դուրս գալու մասին 26/0520:01 Արաբական Ծոցի առաջնորդները հանդիպել են Լավրովի հետ 26/0519:55 Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններին 26/0519:50 Բելգիացի երկաթուղիները գործադուլ են հայտարարել 26/0519:44 Մահացել է Շչորս Դավթյանը 26/0519:39 Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է համալրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը 26/0519:35 Օբաման հանդիպելու է ԱՄՆ միջուկային հարվածներից տուժած ճապոնացիներին 26/0519:30 Սեյրան Օհանյանն Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է սահմանային իրավիճակը 26/0519:23 Mercedes-AMG GT R-ի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա հունիսի վերջին 26/0519:19 Իրաքի կառավարական զորքերը Իսլամական պետությունից ետ են վերցրել Կարմա քաղաքը 26/0519:15 Պեսկովը մեկնաբանել է Պորոշենկոյի հայտարարությունը 26/0519:07 Ապրիլին Արցախում վիրավորված 19-ամյա զինծառայողը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ 26/0519:02 «Վերջին զանգի» կապակցությամբ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու 26/0518:57 Փոխնախարար. Այս պահին խոսել բանակցային գործընթացի ինչ-որ զարգացումներից ու բովանդակային հարցերից տեղին չէ 26/0518:52 Սերժ Սարգսյանն ու Նիկոլայ Բորդյուժան ամփոփել են Հայաստանում անցկացված համատեղ զորավարժությունը 26/0518:48 Հայաստանը ԵԱՀԿ համանախագահների հետ անում է ամեն ինչ, որ կյանքի կոչվեն Վիեննայում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները 26/0518:43 Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել 26/0518:40 Սավչենկոն կդառնա Ուկրաինայի Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ 26/0518:34 Զեկույց. Հիլարի Քլինթոնն էլեկտրոնային փոստի օգտագործման ժամանակ խախտել է անվտանգության կանոնները 26/0518:28 Հունիսի 2-ին Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Էդվարդ Նալբանդյանի հետ 26/0518:24 ԱԳ փոխնախարար. ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը 26/0518:19 Աճուրդի են հանվելու լեգենդար ամերիկյան մետաղադրամներ (Տեսանյութ) 26/0518:10 Նալբանդյանն ու Կասպշիկը քննարկել են շփման գծում անցկացված դիտարկման մանրամասները 26/0517:46 Դաղստանում հայտնաբերվել է միջնադարյան գերեզման 26/0517:38 Կարեն Նազարյան. ԵՄ-ն կարևորում է հրադադադարի ռեժիմի խստորեն պահպանումը և ուժի կիրառումից հրաժարումը 26/0517:21 Նախագահ. Հայաստանը տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացումը համարում է հայ-ռուսական հարաբերությունների կարևոր մաս 26/0517:12 Վելայաթի. Իրանը Միացյալ Նահանգների հետ հույսեր չի կապում 26/0517:07 Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը մեկնել է Վրաստան 26/0517:02 Կարեն Նազարյան. Հայաստանի դեսպանները ծանրաբեռնված աշխատում են 26/0516:55 Շվեյցարիայում կառուցել են աշխարհի ամենաերկար թունելը 26/0516:48 Պյոտր Սվիտալսկի. ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացումը այս պահի համար այլևս վերջացած գործընթաց է 26/0516:42 Մոսկվա-Ստամբուլ չվերթը կանանց վեճի պատճառով 1 ժամ ուշացումով է իրականացվել 26/0516:36 Տիգրան Ուրիխանյանը դիմել է ոստիկանապետին՝ իր ու ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար 26/0516:28 Ալվեսը կարող է «Յուվենթուսին» անվճար բաժին հասնել 26/0516:20 Ապրածս կյանքի արդյունքում ծնվեց այս ֆիլմը. Կարեն Մկրտչյանի բացառիկ հարցազրույցը 26/0516:15 Հայաստանն աշխատում է միջազգային կառույցների հետ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ 26/0516:08 ԱԳ նախարար. ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագրին առնչվող հաջորդ քայլերը կապված են ապագա զարգացումներից 26/0516:03 Starbucks-ը բացում է իր առաջին սուրճի արտադրամասն ԱՄՆ-ից դուրս 26/0515:55 Նալբանդյան. Առանց ԼՂ-ի մասնակցության անհնար կլինի որևէ փաստաթղթի ստորագրումը 26/0515:54 Փիթեր Բալլաքյան. Հայաստանի Հանրապետությունը հույս է աշխարհի հայերի համար 26/0515:49 Թիմ Կուկը 17-րդ դարի կտավում նկատել է iPhone 26/0515:44 Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը 26/0515:36 Նալբանդյան. Եթե նախապայմաններ ստեղծվեն, Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա 26/0515:29 Ապրիլյան պատերազմի հետևանքով Թալիշը լքած բնակիչներին անհրաժեշտ աջակցությունը տրվել է. Նախարար 26/0515:20 Նախորդ տարում ԱԳՆ-ն բյուջետային հատկացումներից բացի միջոցներ է ծախսել պահուստային ֆոնդից 26/0515:18 Արտեմ Ասատրյան. Առաջիկայում նախարարությունում հաստիքայի կրճատումներ չեն սպասվում 26/0515:12 Քաղցրաշեն համայնքի խաղողագործներից մի քանիսը նախագահի նստավայրում են 26/0515:07 Գլխավոր դատախազությունն առաջարկում է ընտրախախտումները քրեականացնել, պատիժները խստացնել 26/0515:05 Զորամասերից մեկում վիճաբանության ժամանակ զինվոր է սպանվել. Կասկածյալը ձերբակալվել է 26/0515:03 Էդվարդ Նալբանդյանը հունիսի սկզբին կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին 26/0515:02 էկոնոմիկայի նախարարությունը կրճատել է ինը ծառայողական մեքենա 26/0514:57 Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կրճատվել է 14 ծառայողական մեքենա 26/0514:54 Այս շաբաթվա ընթացքում ևս 30 ծառայողական մեքենա է կրճատվել 26/0514:50 Քննություն է տարվում՝ պարզելու մարտական դիրքում ժամկետային զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները 26/0514:50 Կառավարությունը 30 մլն դրամ կտրամադրի Տավուշի խնդիրները լուծելու համար 26/0514:23 Քաղցրաշենի խաղողագործներն նախագահական նստավայրի մոտ բողոքի ցույց են անում 26/0513:58 Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. Քաղցրաշենցիիները պահանջում են հանդիպում վարչապետի հետ (տեսանյութ) 26/0513:56 Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Հովիկ Աբրահամյանին կատարված ուսումնասիրությունների արդյունքները 26/0513:45 Հաստատվեց կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները 26/0513:36 ՀԱՊԿ-ը շատ լծակներ ունի անվտանգության եւ կայունության գոտիներ ստեղծելու համար. Բորդյուժա 26/0513:28 Հստակեցվում են օտարերկրյա աշխատողների կենսաթոշակային հարցերը 26/0513:22 Վաղաժամ դադարեվեցին մի շարք համայնքների ղեկավարների լիազորությունները 26/0513:02 Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հունիսին կայցելի Հայաստան 26/0512:55 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և չինական ընկերության միջև շուրջ 60 մլն դոլարի պայմանագիր է կնքվել 26/0512:41 Կառավարությունը մերժեց Թևան Պողոսյանի՝ զինծառայողներից սերմնաբջիջներ վերցնելու վերաբերյալ առաջարկը 26/0512:29 Ալեքսանդր Ազարյանի վերաքննիչ դատարան տեղափոխման արդյուքնում անհարմարություններ են առաջացել. աղբյուր 26/0511:59 Չպարզված հանգամանքներում մահացել է ՊԲ զինծառայող 26/0511:56 Կառավարությունը Արագածոտնու մարզպետարանին 6 մլն դրամ կհատկացնի 26/0511:39 Հովիկ Աբրահամյանը Ֆիննախին նոր հանձնարարական է տվել՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար 26/0511:35 Երևանում քաղաքացի է ինքնահրկիզվել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է 26/0511:31 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումները կշարունակվեն 26/0510:50 Ռուսական կողմի խնդրանքով՝ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն կսկսի Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտում 26/0510:29 ԱԳ նախարար. ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանը հասել է հերթական կարևոր հանգրվանին 26/0510:27 Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է 26/0510:18 Վիկտոր Մնացականյան. Անհրաժեշտ է «квантовый скачок» անել, որպեսզի արագ տրանսֆորմացվենք ժամանակակից պատերազմներին. «Ժողովուրդ» 26/0510:10 ԱՄՆ-ում դրական են գնահատել Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպման փաստը. ՉԻ 26/0510:10 Պյոտր Սվիտալսկի. Հայաստանի և ԵՄ միջև նկատվող դժվարանցանելի հատվածները հաղթահարելի են 26/0510:04 Հայաստանի քաղաքական դաշտում նոր աղմուկ է հասունանում. «Ժողովուրդ» 26/0510:00 Նալբանդյան. ՀՀ ԱԳՆ-ն աշխատում է ԼՂ հակամարտության կողմերի միջև վստահության մեխանիզմերի ձևավորման ուղղությամբ 26/0509:58 Կառավարությունը դեռևս գումար չի գտնում ընտրությունների ժամանակ էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման համար. ՀԺ 26/0509:53 «Հորս կառուցած տունն ա, ի՞նչ ես ուզում, այ տղա». Արամ Հարությունյանը՝ լրագրողին. «Հրապարակ» 26/0509:45 Ուորլիք. «Ուզում ենք հնարավորինս արագ առաջ շարժվել Վիեննայում նախագահների միջև համաձայնեցված բոլոր հարցերի շուրջ». «Ժողովուրդ» 26/0509:40 Հայաստանի տնտեսությունն առայժմ ապաքինման փուլում է. «Առավոտ» 26/0509:31 ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը հրաձգային, դիպուկահար զինատեսակներից ու նռնականետից խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը 26/0509:27 Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի պատճառը 16 հազար դրամն է. ՀԺ




Տվյալ բաժնի վերջին նյութերը