ARM   RUS   ENG

ԳԴՀ Հեսսեն երկրամասի պատվիրակությունը՝ Աժ-ում

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն օգոստոսի 8-ին ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի՝ 12 անդամից կազմված պատվիրակությանը՝ փոխվարչապետ, արդարադատության, ինտեգրացիայի և Եվրոպայի հարցերի նախարար Յորգ-Ուվե Հանի գլխավորությամբ: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էին պատգամավորներ Արտակ Դավթյանը, ով նաև Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավարն է, Վահան Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը, Շիրակ Թորոսյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

Ողջունելով գերմանական պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ տիկին Նաղդալյանը նշեց, որ Հայաստանը և Գերմանիան ունեն բավական բարձր մակարդակի քաղաքական համագործակցություն՝ թե երկկողմ և թե բազմակողմ: Նրա խոսքով, Հայաստանն ակտիվ կապերի մեջ է նաև գերմանական առանձին երկրամասերի, այդ թվում՝ Հեսսենի հետ:

Գերմանական պատվիրակության ղեակավար Յորգ-Ուվե Հանը ևս կարևորեց այն հանգամանքը, որ Գերմանիայի Հեսսեն երկրամասը Հայաստանի հետ համագործակցություն է ունեցել դեռևս խորհրդային ժամանակներից: Պարոն Հանի խոսքով՝ Հայաստանի անկախացումից հետո այդ համագործակցությունը վերածվել է կազմակերպված հարաբերությունների, որոնք էլ տանում են կայացած գործարար շփումների:

Անդրադառնալով երկու երկրների առեւտրատնտեսական կապերին՝ ՀՀ խորհրդարանի փոխնախագահը նկատեց, որ Եվրամիության անդամ երկրներից ամենաակտիվ առեւտրաշրջանառությունը Հայաստանն ունի հենց Գերմանիայի հետ: Տիկին Նաղդալյանը բարձր գնահատեց Գերմանիայի դերը Հայաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին:

Զրուցակիցները քննարկեցին նաև Հայաստանի և Եվրամիության միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների ներկա փուլը՝ արձանագրելով, որ պայմանավորված այդ բանակցություններով՝ բավական շատ բարեփոխումներ են իրականացվել Հայաստանի օրենսդրական դաշտում:

Կողմերը մեծապես կարևորեցին նաև այլ՝ կրթության, մշակույթի, հումանիտար ոլորտներում համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման մեծ ներուժն առաջիկայում առավել արդյունավետորեն կիրացվի:

ԳԴՀ Հեսսեն երկրամասի պատվիրակությունը եղավ նաև Ազգային ժողովի նիստերի դահլիճում:
 

08.08.2012, 17:27

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

17:17 • 28/07, Քարվաճառում վնասազերծված Ադրբեջանի քաղաքացին հուղարկավորվեց ԼՂՀ տարածքում

17:05 • 28/07, Տղամարդը 82 դաջվածք է արել Ջուլիա Ռոբերտսի դիմանկարով

16:45 • 28/07, Հաագայի դատարանը պարտավորեցրել է «ՅՈՒԿՕՍ-ի» գործով վճարել 50 մլրդ դոլար

16:37 • 28/07, ԿԽՄԿ-ն՝ Չինարիի կրակոցների մասին. Չենք կարող մանրամասնել ով և ինչու է սկսել

16:22 • 28/07, «Facebook Mesenger-ը» զբաղվելու է նաև գումարային փոխանցումներով

16:04 • 28/07, Արթուր Սաֆարյան. Լևոն Հայրապետյանը գտնվում է հոգեպես ընկճված վիճակում

15:55 • 28/07, ՌԴ սահմանապահ զորքերի տարածքում՝ Ախուրյան ջրամբարում, քաղաքացի է ջրահեղձվել

15:42 • 28/07, Լավրով. Ղրիմը Ռուսաստանի մասն է, ոչ մի բանակցություն չի եղել ու չի լինելու

15:34 • 28/07, Ադրբեջանցին 17 տարվա ազատազրկման է դատապարտվել` ռուս տղային սպանելու համար

15:21 • 28/07, 5 տարի ազատազրկում` 24 հնդիկ ուսանողից գումար հափշտակելու գործով

15:07 • 28/07, Վրաստանի նախկին նախագահի Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել

14:58 • 28/07, Զինվորի օրագիր. Պատմություն զորամասային առաջին Նոր տարվա մասին

14:39 • 28/07, Ճապոնիայում 15-ամյա աղջիկը սպանել է ընկերուհուն և նկարները դրել համացանցում

14:25 • 28/07, Նախկին վարչապետ. Լևոնը Բարխուդար չէ, առավել ևս՝ Սիմոն

14:17 • 28/07, Կոնգրեսն առաջարկում է Ուկրաինային ճանաչել ԱՄՆ-ի ռազմական դաշնակից

14:08 • 28/07, Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

13:50 • 28/07, Իգոր Կրուտոյը կարող է փակել «Նոր Ալիք» մրցույթը

13:20 • 28/07, Սևանա լճում նավակով մարդ է անհետացել

13:14 • 28/07, ՄԱԿ-ի ԱԽ-ն հայտարարություն է ընդունել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ

13:01 • 28/07, Ռեկտորի եղբոր սպանություն. Ձերբակալվել է Ռազմական ոստիկանության պաշտոնյա

12:51 • 28/07, Մարտակերտում ՊԲ զինծառայողների համար նոր բնակելի թաղամաս կկառուցվի

12:40 • 28/07, 3 կգ-անոց գազի բալոնի արտահոսքից հրդեհ է բռնկվել

12:29 • 28/07, Շուվալով. Մաքսային միությունը 5-10 տարի անց սեփական դրամը կունենա

12:02 • 28/07, Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11:54 • 28/07, Ջիհադականները շարունակում են հարձակումը Սիրիայի հյուսիս-արևելքում

11:46 • 28/07, Քեսաբի Ս. Աստվածածին եկեղեցում առաջին պատարագն է մատուցվել

11:33 • 28/07, Ամբողջ Վրաստանը մի քանի ժամով մնացել էր առանց լույսի

11:17 • 28/07, Սոնա Ռուբենյանը «Նոր ալիքում» ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը

11:06 • 28/07, Այսօր մեռելոց է. Օրը՝ հանգստյան

10:50 • 28/07, Գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին հրավիրել է հարցաքննության

10:44 • 28/07, «Вконтакте» սոցիալական ցանցի աշխատանքը վերականգնվել է

10:37 • 28/07, Ավտովթար Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում. Կա 2 վիրավոր

10:29 • 28/07, Սերժ Սարգսյանը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մրցումները

10:14 • 28/07, Օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև

10:00 • 28/07, Չինարիում հակառակորդի կրակից կոտրվել է Կարմիր խաչի մեքենայի կողային հայելին