08/08/2012 10:14
«Հրապարակ». Երեխային մանկապարտեզ չեն ընդունում. ասում են՝ տեղ չկա
Պարզվում է` երեխային մանկապարտեզ տալը ևս խնդիր է Հայաստանում: «Հրապարակ»-ի խմբագրություն էր զանգահարել Կենտրոն համայնքում բնակվող մի կին, որի երեխային չէին ընդունել Կենտրոն համայնքի 4 մանկապարտեզներից և ոչ մեկը` տեղ չունենալու պատճառով: Կինը ստիպված է եղել երեխային տանել Դավթաշենի մանկապարտեզ:
«Քաղաքապետարանը մանկապարտեզների ծանրաբեռնվածությունը բացատրեց դրանց անվճար դառնալով: Փաստորեն քաղաքապետարանը մանկապարտեզները անվճար դարձնելիս հաշվի չի առել հնարավոր հետևանքները»,-նշել է թերթը: