08/08/2012 10:13
«Ժողովուրդ». Պալաչը Ծառուկյանից ներողություն չի խնդրել
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը Պալաչը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ ինքը Գ.Ծառուկյանից ներողություն չի խնդրել՝ ոչ գրավոր, ոչ էլ բանավոր կերպով: «Ես ներողություն եմ խնդրում էն ժամանակ, երբ որս սխալ բան եմ անում: Իսկ ես ներողություն չեմ խնդրել, որովհետև սխալ բան չեմ արել, դա անիմաստ խոսակցություն է: Ես հայտարարում եմ, որ ներողության հեղինակը չեմ, չգիտեմ, թե ով է այդ տեքստը տարածել ինտերնետում: Բայց ամեն դեպքում, ամեն ինչ նորմալ է, մենք Ծառուկյանի հետ բարիշել ենք»,-ասել է Հարությունյանը:
Հարցին, թե հնարավոր է՝ իր թեկնածությունն առաջադրի Աբովյանի քաղաքապետի պաշտոնում, նա պատասխանել է. «Ես ոչ մի մտադրություն չունեմ, խնդում եմ՝ նման հարցեր մի տվեք: Եթե որևէ բանի մտադրություն ունենամ, շատ նորմալ, քաղաքակիրթ ձևով կհայտարարեմ»