08/08/2012 10:18
«Ժողովուրդ». «Բիլայն»-ին առնվազն պետք է զրկել լիցենզիայից
Երեկ «Բիլայն» ընկերությունը մոտ 5 ժամով արգելափակել էր բջջային կապը: Ու սա առաջին դեպքը չէ: Կարծես ավանդույթ է դարձել այն, որ «Բիլայն»-ը նախ ժամերով խափանում է բջջային հեռախոսակապը, ապա ներողության տեքստ հրապարակում` դրանով իր գործը համարելով ավարտված: Եվ եթե անգամ փոխհատուցումներ է անում, ապա առանց զգուշացումների և այնպիսի եղանակներով, որ բոլորը չկարողանան օգտվել: Մինչդեռ նորմալ, քաղաքակիրթ երկրներում նման ընկերությանը խափանման կրկնությունից հետո առնվազն կզրկեին լիցենզիայից`չլսելով արդարացումները. գրել է «Ժողովուրդ»-ը: