08/08/2012 10:18
Անորակ դեղորայք և սնունդ` որոշ մանկատներին ու ծերանոցներին
«Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ հանրապետության որոշ մանկատների ու ծերանոցների մատակարարվում է ցածրարժեք դեղորայք, վատորակ սնունդ, որի առնչությամբ ՏՄՊՊՀ-ն սկսել է վերահսկողություն:
Լուրը թերթի հետ զրույցում հաստատել է նաև հանձնաժողովի լրատվության բաժնի պետ Գայանե Սահակյանը. «Ոլորտը մեր ուշադրության կենտրոնում է: Անհատներից ստացել ենք բողոքներ, որ մատակարարվող սնունդն անորակ է: Ստուգվում են` արդյոք ոլորտում կա պետական միջոցների փոշիացում և անորակ սննդի մատակարարում: Սեպտեմբերին ՏՄՊՊՀ-ն կհայտնի մոնիթորինգի արդյունքները»,-ասել է ա:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն նմանատիպ ուսումնասիրություն է իրականցրել նաև դեղերի ոլորտում, որի ընթացքում պարզվել է, որ որոշ բուժհիմնարկներ պետպատվերի շրջանակներում գտնվող դեղերը ձեռք են բերել ցածր գնով, սակայն պետբյուջեից պահանջել են դրանց արժեքի տասնապատիկը: