ARM   RUS   ENG

Օձունի եկեղեցին կհիմնանորոգվի 320 մլն ԱՄՆ դոլարով

Օձունի եկեղեցին առաջին անգամ կհիմնանորոգվի: Ծրագրի արժեքն է 320 մլն դրամ`չհաշված կամարաշարի վերականգնումը և քարհանքի վերագործարկումը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վանուշ Շերմազանյանը:

Նրա խոսքով, այս ծրագիրը իրականացնելու համար իրենք բարդ ճանապարհ են անցել, քանի որ Հայաստանում եկեղեցիների վերականգնման մասին օրենք չկա, սակայն եկեղեցու և մշակույթի նախարարության միջև արդեն եկեղեցու վերականգման համար հուշագիր է ստորագրվել, որ պետք է թափանցիկ աշխատեն:

«Նախարարությունը կատարում է նախագծային աշխատանքները, իսկ եկեղեցու վերահսկողությամբ և աղոթքով կատարվում են այլ աշխատանքներ: Աշխատանքները կտևեն մոտ 3.5 տարի, բայց արդեն այս տարվա սեպտեմբերի կեսերին մենք լրագրողների համար տուր ենք կազմակերպելու դեպի Օձուն, որպեսզի բոլորը ծանոթանան ընթացիկ աշխատանքներին: Կարծում եմ, նման գործունեությունը շատ է թեթևացնում պետության բեռը»,- ասաց Վանուշ Շերմազանյանը:

Ճարտարապետ Համլետ Խաչատրյանի խոսքով, դա ոչ միայն թեթևացնում է, այլև դրա անհրաժեշտությունը առկա է, որովհետև 24 հազար հուշարձանի պահպանության համար մեր պետությունը տարեկան հատկացնում է 700-800 հազար ԱՄՆ դոլար բոլոր ծախսերի համար, իսկ համեմատության համար նշեց, որ հարևան Ադրբեջանը միայն հուշարձանների պահպանության համար տարեկան հատկացնում է 95 մլն ԱՄՆ դոլար:

«Եկեղեցին վերականգնվելու է աթենքյան սկզբունքների համաձայն` այն նույն քարով, ինչից որ կառուցված է եղել, սակայն նորը պետք է տարբերվի արդեն գոյություն ունեցողից: Մեր երկրում գլխավոր խնդիրը բյուրոկրատական մեքենան է, շատ դեպքեր են եղել, որ բարերարը հեռացել է, հրաժարվելով իր մտահաղացումից այդ բյուրոկրատական քաշքշուկի պատճառով: Եթե դա չխանգարի, նման գործեր անել ցանկացողների թիվը կավելանա»,-ասաց նա:

Վ. Շերմազանյանը իր հերթին նշեց, որ արդեն իսկ ստեղծվել է Գորիսում Տաթևի վանքի վերականգնման հիմնադրամ, Ախթալայի վանքի վերականգման հիմնադրամ և այն բյուրոկրատական պատը, որը կանգնում է դրա դեմ, պետք է քանդել նախ և առաջ մամուլի միջոցով, այդ նպատակով էլ իրենք պարբերաբար կտեղեկացնեն մամուլին եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքի մասին: 

08.08.2012, 15:13

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

15:00 • 01/09, Սեյրան Օհանյան. Զինվորականի համար դպրոցական դասարանը վաղվա դասակն է

14:52 • 01/09, 97-ամյա կինը իր կրքոտ պարով դարձել է YouTube-ի աստղ (Տեսանյութ)

14:42 • 01/09, Այս տարի առաջին դասարան է հաճախել 40 հազար աշակերտ

14:33 • 01/09, Պարտադիր կուտակային վճարները ստանալու դիմումի ձևը հասանելի է

14:16 • 01/09, Կրթական համակարգը ՀՀ օրակարգի հիմնախնդիրներից մեկն է. Վարչապետ

13:55 • 01/09, ՀՀ և ԼՂՀ նախագահներն ծանոթացել են «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ-ի աշխատանքներին

13:35 • 01/09, Լավ աշխատելու համար պետք է ճիշտ հանգստանալ. Հոգեբան

13:15 • 01/09, Երբ գալիս է սեպտեմբերը. Լուսանկարներ՝ մայրաքաղաքի դպրոցներից

12:56 • 01/09, Ականի պայթյունից տուժած 4 զինծառայողներին տեղափոխել են ընդհանուր բաժին

12:48 • 01/09, Նազարբաև. Ղազախստանը իրավունք ունի հրաժարվել անդամակցել ԵՏՄ-ին

12:37 • 01/09, Սև սեպտեմբեր. Բեսլանի դպրոցի ահաբեկչությունից 10 տարի է անցել. Լուսանկարներ

12:25 • 01/09, «Առաջին դասարանցին թարմացնում է ազգի արյան շրջանառությունը»

12:17 • 01/09, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար

12:05 • 01/09, Վենետիկյան կինոփառատոնի ժամանակ ցուցադրվեց «Սպի» ֆիլմը

11:56 • 01/09, Սիրիայի բնապահպանության նախարարի պաշտոնը հայուհի է ստանձնել

11:45 • 01/09, Գազալցակայանում պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ

11:34 • 01/09, Սահակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

11:19 • 01/09, Վթար՝ Գետափ-Մարտունի ճանապարհին. 24-ամյա քաղաքացին մահացել է

11:10 • 01/09, Արմեն Աշոտյան. Թող այս սեպտեմբերի 1-ը դառնա լուսավոր ու մեծ ճանապարհի սկիզբ

11:01 • 01/09, Լավրով. Ուկրաինայում ռազմական միջամտություն չի լինելու

10:53 • 01/09, Գեղարքունիքի մարզի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

10:48 • 01/09, Մեր ժողովուրդը միշտ կարևորել է գիտելիքը և ուսումը. Կաթողիկոս

10:40 • 01/09, Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

10:23 • 01/09, Երևանյան լճում քաղաքացի է խեղդվել

10:20 • 01/09, Նախագահ. Կրթության որակի բարելավումը պետականության առաջնահերթություններից է

10:00 • 01/09, Ցերեկը սպասվում է +36 աստիճան տաքություն