ARM   RUS   ENG

ՀՀ և ՌԴ նախագաները փոխըմբռնման են եկել գազի գնի շուրջ

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել նախագահների համատեղ մամլո ասուլիսը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի լրատվական ծառայությունից: Սերժ Սարգսյանի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի,
Ես անկեղծորեն ուրախ եմ մեր նոր հանդիպման համար:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր ժողովուրդների վաստակած և ժամանակի փորձությունն անցած բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է: Մեր երկրների միջև ձեռք է բերվել լիակատար փոխըմբռնում արտաքին և ներքին քաղաքականության հարցերում:

Հայ-ռուսական գործընկերության ամրապնդման գործում ոչ պակաս կարևոր դեր են խաղում պարբերական քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում, ակտիվ կապերը միջխորհրդարանական և տարածաշրջանային հարթություններում: Այսօր Ռուսաստանի նախագահի հետ քննարկեցինք մեր երկկողմ համագործակցության ինստիտուտների ամրապնդման հնարավորությունները, բոլոր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներով ավելի հաճախակի փոխանակումների և խորհրդատվությունների անհրաժեշտությունը:

Հայաստանը միշտ ձգտել է Կովկասում կայուն և խաղաղ իրադրության ստեղծմանը: Հենց սրանով է պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և երկարաժամկետ լուծման որոնման մեր քաղաքականությունը: Մենք համարում ենք, որ Հարավային Կովկասում անվտանգության հարցերում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում: Դա վերաբերում է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի համար չափազանց կարևոր՝ Ռուսաստանի ղեկավարության կառուցողական քայլերին: Մենք շնորհակալ ենք Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, այդ ուղղությամբ մշտական ուշադրության և գործուն քայլերի համար:

Մենք հետաքրքված ենք շարունակելու փոխադարձ շահերի վրա հիմնված արդյունավետ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում: Մտադիր ենք հետագայում ևս միջազգային հարթակներում արտաքին քաղաքականության կոորդինացիայի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքեր ներդնել: Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ կառույցների ամրապնդման համոզված կողմնակիցը և, ինչպես նախկինում, կներդնի բոլոր ջանքերը մեր կազմակերպության կատարելագործման ուղղությամբ: Մենք ընդգծեցինք Հայաստանում այս տարվա սեպտեմբերին նախատեսված ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների կարևորությունը:

Հաջողությամբ զարգանում է համագործակցությունը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում: Այսօր խոսեցինք ռազմաարդյունաբերության համալիրի գծով և կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների մասին: 2010թ. երկարաձգվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Մենք ելնում ենք նրանից, որ այդ բազայի ներկայությունը մեր իսկ անվտանգության շահերի շրջանակում է: Երկարաձգման մասին արձանագրությունն ընդլայնեց նաև այդ բազայի հնարավորությունների կիրառման ոլորտը Հայաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիքի դեպքում:

Հայաստանում Ռուսաստանի տնտեսական ներկայությունը համապատասխանում է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի ռազմավարական շահերին: Այսօր Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, որին բաժին է ընկնում օտարերկրյա ամբողջ ներդրումների ավելի քան 50%-ը: Մեր երկարաժամկետ տնտեսական կապերի հաստատումը մի շարք խոշոր տնտեսական նախագծերի համատեղ իրականացումն է, ինչպիսիք Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկների կառուցումն է, Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը Հայաստանում իրականացվող մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերում:

Իհարկե, այսօր խոսեցինք նաև Հայաստան ներկրվող բնական գազի գնի վերաբերյալ կարևոր թեմայի մասին: Կարծում եմ, որ փոխըմբռնման եկանք գնի ձևավորման սկզբունքների շուրջ. այն պետք է ելնի գազի իրական շուկայական գնից, բազմապատկած (կամ բաժանած՝ ինչպես կցանկանաք) Հայաստանին` նրա տնտեսության արդյունավետության պահպանմանը և տարածաշրջանում գործող սակագներին համադրելի բնական գազով ապահովելու անհրաժեշտությամբ: Վլադիմիր Պուտինը հաստատեց, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի ուժեղ, մրցունակ, զարգացած լինելով: Դա իսկական դաշնակցային մոտեցում է:

Ես շնորհակալ եմ Ռուսաստանի նախագահին՝ մեր օրակարգի բոլոր առանցքային հարցերի շուրջ միանշանակ մոտեցման համար: Օգտվելով առիթից՝ ես հաստատեցի Հայաստան Նախագահ Պուտինի պետական այց կատարելու հրավերը նրան հարմար ցանկացած ժամանակ»:

08.08.2012, 18:29

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

20:36 • 22/09, Բնապահպան. 20 մլն դրամը տրամադրեք կենդանաբանության ինստիտուտին

20:29 • 22/09, Պուտինի առաջարկով «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումը նոր կերպար կունենա

20:20 • 22/09, Շենգավիթում ջրազրկումներ կլինեն

20:13 • 22/09, Կուրության կանխարգելման տարածաշրջանային կենտրոն` Երևանում

20:06 • 22/09, Եռօրյա վրանային ճամբար` «Կաթնաղբյուրի» երեխաների համար

19:54 • 22/09, Բակո Սահակյանն ընդունել է Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

19:43 • 22/09, Վաղը և սեպտեմբերի 25-ին Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգներ կլինեն

19:34 • 22/09, Նախկին դատապարտյալը հանդիպել է նախարարին

19:25 • 22/09, Մեկնարկում է Հեքեթոնը. համակարգչային և բջջային խաղեր

19:12 • 22/09, Հայաստանն ու Գերմանիան սերտացնում են ֆինանսատեխնիկական համագործակցությունը

19:02 • 22/09, Սիերրա-Լեոնեի բնակիչների մեկուսացումը օգնել է զսպել Էբոլայի տարածումը

18:30 • 22/09, 11 ցմահ ազատազրկման դատապարտված անձ դադարեցրել է հացադուլը

18:21 • 22/09, Պատժամիջոցներ. Պետբյուջե է մուտքագրվել 1.16 մլն դրամ գումար

18:08 • 22/09, Վաղը մայրաքաղաքում և մարզերում հոսանքազրկումներ են սպասվում

17:59 • 22/09, «Լևոն Հայրապետյանի գործով փողերի լվացմանը մասնակցել են նաև հայկական բանկեր»

17:50 • 22/09, Փաշինյանը մեկնաբանում է, թե ինչու մերժեցին իր առաջարկած օրենքի նախագիծը

17:41 • 22/09, Հեքիաթասացության փառատոնին մասնակցում են նաև ազգային փոքրամասնությունները

17:32 • 22/09, Դավիթ Խաչատրյանը պատրաստ է կրել ցանկացած պատիժ, միայն թե իր արածի համար

17:24 • 22/09, Ռազմիկ Պապիկյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

17:17 • 22/09, Հայաստանի և Էստոնիայի ԿԳ նախարարները համագործակցության հուշագիր ստորագրեցին

17:03 • 22/09, Սահմանամերձ գյուղերի աջակցության նախագծին կողմ քվեարկեց միայն Ն. Փաշինյանը

16:57 • 22/09, Պետրոս Մակեյան. Քառյակը վերահսկվում է Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի կողմից

16:45 • 22/09, Փաշինյանի առաջարկը՝ արտոնություններ տալ սահմանամերձ գյուղերի բնակիչներին

16:31 • 22/09, «Դավիթը կրակելուց հետո լացում էր ու, ձեռքերը ծնկներին խփում՝ էս ի՞նչ արեցի»

16:23 • 22/09, Զինվորական մեքենայի վթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

16:15 • 22/09, Իրանի նախագահը անկախության օրվա առթիվ շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին

16:08 • 22/09, Իգիթյան. ԵՏՄ-ին անդամակցության որոշմամբ լուծվե՞ց ԼՂՀ-ի անվտանգության հարցը

15:56 • 22/09, Հարությունյանների փաստաբանը պահանջում է արդարացնել իր պաշտպանյալներին

15:44 • 22/09, Էդվարդ Միլիտոնյան. Մենք պետք է հստակեցնենք` ինչ ենք պահանջում Թուրքիայից

15:30 • 22/09, Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում

15:22 • 22/09, «Սա ոչ միայն հայկական, այլև՝ համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացում է»

15:15 • 22/09, ՀՀԿ պատգամավորը՝ Արամ Ա-ի հայտարարության մասին. Մի քիչ ուշացած որոշում էր

15:02 • 22/09, Հանրապետությունում արդեն մթերվել է 98 հազար տոննա խաղող

14:50 • 22/09, Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է գնդապետ Օնիկ Գասպարյանին

14:41 • 22/09, «Սևան-Անուշ» լիմոնադը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգի պահանջներին

14:33 • 22/09, Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրն է

14:25 • 22/09, Արմեն Պողոսյան. Թե ՄՄ, թե ԵՄ-ի պարագայում թանկացումներն անխուսափելի են

14:12 • 22/09, Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ 2 քրեական գործ է հարուցվել

13:50 • 22/09, «40 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ են սկսում»

13:38 • 22/09, Մեկնարկում է «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագիրը

13:25 • 22/09, «Կոշ» ՔԿՀ աշխատակիցը կաշառքի դիմաց թմրանյութ է փոխանցել դատապարտյալին. ՀՔԾ

13:10 • 22/09, 34 տարբեր օբյեկտներից հայտնաբերվել են ժամկետնանց ապրանքներ

12:58 • 22/09, Վարկանիշային դասակարգումների շարքից. Աշխարհում կա 2355 միլիարդատեր

12:42 • 22/09, ԻԼԻՊ-ի հովանավորների մի մասը նստում են Անկարայում. ՍԴՀԿ

12:30 • 22/09, «Արմավիր» ՔԿՀ շահագործմամբ մասնակի կլուծվի գերծանրաբեռնվածության խնդիրը. ԱՆ

12:18 • 22/09, «Ռոստելեկոմի» փոխնախագահ. Հայաստանի շուկան մեզ համար հետաքրքիր է

12:07 • 22/09, Անկախության տոնի միջոցառմանը ներկա էին նաև ոչ իշխանական ուժերը

11:50 • 22/09, Մանկապիղծ Սերոբ Դեր-Բողոսյանը մահացել է

11:38 • 22/09, Սկսվել է սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի՝ ՀՀ-ի դեմ գործով դատը

11:14 • 22/09, «Ֆարմա Արմենիա 2014». Դեղագործական ձեռքբերումները մեկ վայրում

11:00 • 22/09, Եղանակ. Սպասվում է անձրև ու ամպրոպ

10:46 • 22/09, Գլխավոր դատախազության մեղքով հանցագործությունը մնացել է անպատիժ. Օմբուդսմեն

10:36 • 22/09, «Օժիտ» խանութների ցանցի տիրուհու սպանության գործով ձերբակալվել է նրա թոռը

10:25 • 22/09, Պայթեցրել են Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին

10:13 • 22/09, ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տալլին

10:00 • 22/09, Շղթայական ավտովթար՝ Նժդեհի փողոցում