ARM   RUS   ENG

Վարչապետն ընդունել է Գերմանիայի Հեսսեն երկրամասի պատվիրակությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի փոխվարչապետ, արդարադատության, ինտեգրացիայի և եվրոպական հարցերի նախարար Յորգ-Ուվե Հանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:

Կառավարության ղեկավարը կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդումը` նշելով, որ Գերմանիան Եվրոպական միության ամենաշատ ներդրումներ իրականացնող երկիրն է Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում: Պետական հատվածի դեպքում խոսքը վերաբերում է ֆինանսական համակարգին, արդարադատությանը, բնապահպանությանը, տեղական ինքնակառավարմանը, եվրոպական ինտեգրմանը, մասնավոր հատվածի դեպքում` գերմանական կապիտալով շուրջ 80 ձեռնարկության գործունեությանը, որտեղ զարգացման մեծ ներուժ կա. «Մենք կարևորում ենք Գերմանիայի առանձին երկրամասերի հետ ուղիղ կապերի հաստատումը: Ձեր այցելությունը հնարավորություն կտա ավելի առարկայական պատկերացումներ կազմել համագործակցության հեռանկարների մասին: Համոզված եմ, որ դա բխում է Հայաստանի շահերից, և կանենք ամեն ինչ, որ փոխգործակցության համար ստեղծվեն բարենպաստ պայմաններե:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Յորգ-Ուվե Հանը նշել է, որ Հեսսեն երկրամասը կարող է էական դերակատարություն ունենալ առևտրատնտեսական կապերի զարգացման գործում:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է Գերմանիայի աջակցությունը եվրոպական ինտեգրման գործընթացին: Որպես երկկողմ համագործակցության առաջնահերթություն` կողմերը կարևորել են դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացումը և փորձի փոխանակումը: Անդրադարձ է եղել նաև քիմիական արդյունաբերության ու զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությանը: Առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացման առումով երկուստեք ընդգծվել է գործարար համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկային բանկի (KfW) միջոցով տրամադրվող տեխնիկական և ֆինանսական շարունակական աջակցության վերաբերյալ: 

08.08.2012, 19:36

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

17:17 • 28/07, Քարվաճառում վնասազերծված Ադրբեջանի քաղաքացին հուղարկավորվեց ԼՂՀ տարածքում

17:05 • 28/07, Տղամարդը 82 դաջվածք է արել Ջուլիա Ռոբերտսի դիմանկարով

16:45 • 28/07, Հաագայի դատարանը պարտավորեցրել է «ՅՈՒԿՕՍ-ի» գործով վճարել 50 մլրդ դոլար

16:37 • 28/07, ԿԽՄԿ-ն՝ Չինարիի կրակոցների մասին. Չենք կարող մանրամասնել ով և ինչու է սկսել

16:22 • 28/07, «Facebook Mesenger-ը» զբաղվելու է նաև գումարային փոխանցումներով

16:04 • 28/07, Արթուր Սաֆարյան. Լևոն Հայրապետյանը գտնվում է հոգեպես ընկճված վիճակում

15:55 • 28/07, ՌԴ սահմանապահ զորքերի տարածքում՝ Ախուրյան ջրամբարում, քաղաքացի է ջրահեղձվել

15:42 • 28/07, Լավրով. Ղրիմը Ռուսաստանի մասն է, ոչ մի բանակցություն չի եղել ու չի լինելու

15:34 • 28/07, Ադրբեջանցին 17 տարվա ազատազրկման է դատապարտվել` ռուս տղային սպանելու համար

15:21 • 28/07, 5 տարի ազատազրկում` 24 հնդիկ ուսանողից գումար հափշտակելու գործով

15:07 • 28/07, Վրաստանի նախկին նախագահի Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել

14:58 • 28/07, Զինվորի օրագիր. Պատմություն զորամասային առաջին Նոր տարվա մասին

14:39 • 28/07, Ճապոնիայում 15-ամյա աղջիկը սպանել է ընկերուհուն և նկարները դրել համացանցում

14:25 • 28/07, Նախկին վարչապետ. Լևոնը Բարխուդար չէ, առավել ևս՝ Սիմոն

14:17 • 28/07, Կոնգրեսն առաջարկում է Ուկրաինային ճանաչել ԱՄՆ-ի ռազմական դաշնակից

14:08 • 28/07, Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

13:50 • 28/07, Իգոր Կրուտոյը կարող է փակել «Նոր Ալիք» մրցույթը

13:20 • 28/07, Սևանա լճում նավակով մարդ է անհետացել

13:14 • 28/07, ՄԱԿ-ի ԱԽ-ն հայտարարություն է ընդունել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ

13:01 • 28/07, Ռեկտորի եղբոր սպանություն. Ձերբակալվել է Ռազմական ոստիկանության պաշտոնյա

12:51 • 28/07, Մարտակերտում ՊԲ զինծառայողների համար նոր բնակելի թաղամաս կկառուցվի

12:40 • 28/07, 3 կգ-անոց գազի բալոնի արտահոսքից հրդեհ է բռնկվել

12:29 • 28/07, Շուվալով. Մաքսային միությունը 5-10 տարի անց սեփական դրամը կունենա

12:02 • 28/07, Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11:54 • 28/07, Ջիհադականները շարունակում են հարձակումը Սիրիայի հյուսիս-արևելքում

11:46 • 28/07, Քեսաբի Ս. Աստվածածին եկեղեցում առաջին պատարագն է մատուցվել

11:33 • 28/07, Ամբողջ Վրաստանը մի քանի ժամով մնացել էր առանց լույսի

11:17 • 28/07, Սոնա Ռուբենյանը «Նոր ալիքում» ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը

11:06 • 28/07, Այսօր մեռելոց է. Օրը՝ հանգստյան

10:50 • 28/07, Գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին հրավիրել է հարցաքննության

10:44 • 28/07, «Вконтакте» սոցիալական ցանցի աշխատանքը վերականգնվել է

10:37 • 28/07, Ավտովթար Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում. Կա 2 վիրավոր

10:29 • 28/07, Սերժ Սարգսյանը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մրցումները

10:14 • 28/07, Օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև

10:00 • 28/07, Չինարիում հակառակորդի կրակից կոտրվել է Կարմիր խաչի մեքենայի կողային հայելին