ARM   RUS   ENG

«Պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ գան Հայաստան»

Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արմինե Ադամյանն ու նույն միության տնօրեն Ալեքսան Զաքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հիմնականում խոսեցին Հայաստանում տուրիզմի բնագավառում եղած խնդիրների մասին։

Նրանց խոսքով, Հայաստանում բազմաթիվ գործոններ խոչընդոտում են տուրիզմի զարգացմանը։ Ամենամեծ խոչընդոտներից մեկը կապված է օդանավակայանի հետ։

Նշվեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի սակագներն այնքան բարձր են, որ շատ ավիաընկերություններ ուղղակի Հայաստան չեն գալիս.«Դրա արդյունքում սեպտեմբեր ամսից արդեն Բրիտանական ավիուղիներն էլ են հրաժարվում Հայաստան թռիչք կատարելուց։ Վաղն էլ, հնարավոր է, որ նույն խնդիրը լինի Չեխական կամ մի ուրիշ ավիաընկերությունների հետ։ Բլոկադայի մեջ լինելով՝ մեր երկիրն ինչ որ ձևով պետք է ազդի օդանավակայանի սակագների վրա»,- ասաց Ա. Զաքյանը։

Օրինակ բերելով հարևան Վրաստանը, բանախոսը նշեց, որ այնտեղ գները Հայաստանի համեմատ զգալիորեն ցածր են, ինչի արդյունքում էլ՝ Լոնդոնից Վրաստան թռիչքները կրկնապատկվել են։

Արմինե Ադամյանն էլ հավելեց, օրինակ, եթե տուրիստը օգոստոս ամսին Հայաստանից Փարիզ է ուղևորվում՝ 770-780 եվրո է վճարում միայն ավիատոմսի համար, իսկ Վրաստանից այդ ուղևորության արժեքը 400-450 եվրո է։
«Եթե մենք ուզում ենք Հայաստանում տուրիզմը զարգացնել, ապա պետք է շատ ավիաուղիներով նոր ուղղություններ բացենք»,- ընդգծեց Ա. Ադամյանը։

Նա նաև նշեց, որ շատ երկրների, այդ թվում նաև Պորտուգալիայի հետ բավական մեծ համագործակցություն կա, և եթե ուղիղ չվերթ բացվի դեպի այդ երկիր, ապա հարյուրապատիկ ավելի կշատանա ուղևորների թիվը։ Արհեստականորեն ստեղծված անհարմարությունների թվում բանախոսները նշեցին նաև այն հանգամանքը, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տրանսպորտային միջոցն անվճար կարող է կայանել ընդամենը 10 րոպե, ավելի կայանելու համար պետք է լրացուցիչ գումար մուծել։
«Պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ գան Հայաստան, այլ ոչ թե՝ հակառակը»,- սա էր այս ամենից արված եզրահանգումը։

08.08.2012, 15:08

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

17:17 • 28/07, Քարվաճառում վնասազերծված Ադրբեջանի քաղաքացին հուղարկավորվեց ԼՂՀ տարածքում

17:05 • 28/07, Տղամարդը 82 դաջվածք է արել Ջուլիա Ռոբերտսի դիմանկարով

16:45 • 28/07, Հաագայի դատարանը պարտավորեցրել է «ՅՈՒԿՕՍ-ի» գործով վճարել 50 մլրդ դոլար

16:37 • 28/07, ԿԽՄԿ-ն՝ Չինարիի կրակոցների մասին. Չենք կարող մանրամասնել ով և ինչու է սկսել

16:22 • 28/07, «Facebook Mesenger-ը» զբաղվելու է նաև գումարային փոխանցումներով

16:04 • 28/07, Արթուր Սաֆարյան. Լևոն Հայրապետյանը գտնվում է հոգեպես ընկճված վիճակում

15:55 • 28/07, ՌԴ սահմանապահ զորքերի տարածքում՝ Ախուրյան ջրամբարում, քաղաքացի է ջրահեղձվել

15:42 • 28/07, Լավրով. Ղրիմը Ռուսաստանի մասն է, ոչ մի բանակցություն չի եղել ու չի լինելու

15:34 • 28/07, Ադրբեջանցին 17 տարվա ազատազրկման է դատապարտվել` ռուս տղային սպանելու համար

15:21 • 28/07, 5 տարի ազատազրկում` 24 հնդիկ ուսանողից գումար հափշտակելու գործով

15:07 • 28/07, Վրաստանի նախկին նախագահի Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել

14:58 • 28/07, Զինվորի օրագիր. Պատմություն զորամասային առաջին Նոր տարվա մասին

14:39 • 28/07, Ճապոնիայում 15-ամյա աղջիկը սպանել է ընկերուհուն և նկարները դրել համացանցում

14:25 • 28/07, Նախկին վարչապետ. Լևոնը Բարխուդար չէ, առավել ևս՝ Սիմոն

14:17 • 28/07, Կոնգրեսն առաջարկում է Ուկրաինային ճանաչել ԱՄՆ-ի ռազմական դաշնակից

14:08 • 28/07, Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

13:50 • 28/07, Իգոր Կրուտոյը կարող է փակել «Նոր Ալիք» մրցույթը

13:20 • 28/07, Սևանա լճում նավակով մարդ է անհետացել

13:14 • 28/07, ՄԱԿ-ի ԱԽ-ն հայտարարություն է ընդունել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ

13:01 • 28/07, Ռեկտորի եղբոր սպանություն. Ձերբակալվել է Ռազմական ոստիկանության պաշտոնյա

12:51 • 28/07, Մարտակերտում ՊԲ զինծառայողների համար նոր բնակելի թաղամաս կկառուցվի

12:40 • 28/07, 3 կգ-անոց գազի բալոնի արտահոսքից հրդեհ է բռնկվել

12:29 • 28/07, Շուվալով. Մաքսային միությունը 5-10 տարի անց սեփական դրամը կունենա

12:02 • 28/07, Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11:54 • 28/07, Ջիհադականները շարունակում են հարձակումը Սիրիայի հյուսիս-արևելքում

11:46 • 28/07, Քեսաբի Ս. Աստվածածին եկեղեցում առաջին պատարագն է մատուցվել

11:33 • 28/07, Ամբողջ Վրաստանը մի քանի ժամով մնացել էր առանց լույսի

11:17 • 28/07, Սոնա Ռուբենյանը «Նոր ալիքում» ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը

11:06 • 28/07, Այսօր մեռելոց է. Օրը՝ հանգստյան

10:50 • 28/07, Գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին հրավիրել է հարցաքննության

10:44 • 28/07, «Вконтакте» սոցիալական ցանցի աշխատանքը վերականգնվել է

10:37 • 28/07, Ավտովթար Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում. Կա 2 վիրավոր

10:29 • 28/07, Սերժ Սարգսյանը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մրցումները

10:14 • 28/07, Օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև

10:00 • 28/07, Չինարիում հակառակորդի կրակից կոտրվել է Կարմիր խաչի մեքենայի կողային հայելին