ARM   RUS   ENG

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Համաձայն Արցախի Հանրապետության ՊԲ օպերատիվ տվյալների` անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: 

 

11.08.2012, 14:26

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |