Թուրքիան նոր համաձայնագիր է ստորագրել «Գազպրոմի» հետ
Ռուսական «Գազպրոմը» և թուրքական չորս ընկերություններ համաձայնագիր են ստորգրել Թուրքիա ռուսական գազ ներմուծելու մասին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Զաման (Zaman) պարբերականը։
Հունիսին Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը օրինագիծ է մշակել, ըստ որի մասնավոր հատվածը ևս Թուրքիայում կարող է բնական գազ ներմուծել երկիր։ Ըստ այդմ՝ մասնավոր ընկերությունները հավաստագիր են ստացել, ըստ որի հնարավորություն ունեն զբաղվելու այդ գործունեությամբ այն երկրների հետ, որոնց հետ Թուրքիան արդեն իսկ համագործակցել է այդ ոլորտում։
Նշենք, որ «Գազպրոմի» և թուրքական Botas ընկերության միջև մինչ այժմ կնքված պայմանագրի ժամկետը կավարտվի 2012թ սեպտեմբերին։
11.08.2012, 15:07
Aysor.am
Գլխավոր