11/08/2012 13:58
Հանցագործությունների քանակը նվազել է
ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վիճակագրության համաձայն՝ 2012թ. առաջին կիսամյակում իրավապահ մարմինների կողմից քննվել է 7560 դատական գործ, որոնցից բացահայտվել է 6656-ը։ 2011թ. այդ թիվը հաջորդաբար կազմել է 8465 և 7267։
2012 թ. առաջին վեց ամիսների ընթացքում ծանր հանցագործությունների գծով քննվել է 1079 գործ, բացահայտվել է 649-ը։ 2011թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 2655 և 1975։
Եվ այս տարի, և անցած տարի առաջին կիսամյակում քննվել է սպանության 28 գործ։ Այս հոդվածով բացահայտված գործերի թիվն այս տարի կազմել է 19-ը, 2011-ին՝ 23։