11/08/2012 10:00
Զուրաբյանն ու Քոքոբելյանը միմյանց հետ չեն շփվում
Օրերս Արարատ Զուրաբյանն ու իր յոթ ընկերները հայտարարությամբ դուրս են եկել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից, որի նախագահը Խաչատուր Քոքոբելյանն է: Փաստորեն ընկերությունը մեզանում քաղաքական կատեգորիա չէ: Ավելի շուտ՝ քաղաքականությունն ընկերություն չի հանդուրժում՝ տասնամյակների ընկերությունը կարող է քանդվել քաղաքական պատճառներով: Իսկ Զուրաբյան-Քոքոբելյան ընկերությունը դեռ անցած դարից է գալիս, և թվում էր՝ անսասան է ու հավերժ: Հին ընկերները ոչ միայն այլևս նույն կուսակցության անդամներ չեն, այլև միմյանց հետ չեն էլ շփվում: Այս մասին գրել է «Հրապարակը»: