16/08/2012 10:29
Հնդկաստանը պատրաստվում է տիեզերանավ ուղարկել Մարս
Հնդկաստանը պատրաստվում է Մարս ուղարկել տիեզերական սարք, հայտարարել է երկրի վարչապետ Մանմոնախ Սինգխը, գրում է BBC:
Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս ծրագիրը կարող է արժենալ ավելի քան 100 մլն դոլար և առաջին թռիչքը կկայանա 2013 թ. նոյեմբեր ամսին:
Սակայն այս որոշումը քննադատողների կարծիքով, երկրի նախագահը այդ գումարը կարող էր օգտագործել աղքատներին նպաստներ տալու համար:
Նշենք, որ ամերիկյան տիեզերական սարքն այս ամիս վայրէջք է կատարել Մարսի մակերևույթին: