16/08/2012 10:19
Հովտային շրջաններում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ուշադրություն. Հանրապետության հովտային շրջաններում տեղումների բացակայության և բարձր ջերմային ֆոնի հետևանքով ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Եղանակը հանրապետությունում կպայմանավորվի մթնոլորտային բարձր ճնշման դաշտը: Այս գիշեր և օգոստոսի 16-ին կդիտվի առանց տեղումների, արևային և շոգ եղանակ:
Օգոստոսի 16-ին օրվա 2րդ կեսին հյուսիսային կեսում հնարավոր է ամպամածության ավելացում առանց էական տեղումների, հնարավոր է քամու ուժգնացում 18մ/վ: Սևանի ջուրը +21:
Օդի ջերմաստիճանն առայժմ էապես չի փոխվի, սակայն տեղեկացնում ենք, որ օդի ջերմաստիճանի որոշակի նվազում կդիտվի օգոստոսի 18-ից:
Meteo-tv-ի փոխանցմամբ, Երևանում օգոստոսի 16-ին և 17-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, օրվա 2րդ կեսին հնարավոր է քամի 7-12մ/վ:
Այս գիշեր +23+25, ցերեկը +37+39, երեկոյան +29+31:
Ցերեկային ժամերին` 12.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը: Օդի ձերմաստիճանը շուտով կսկսի նվազել: