18/08/2012 10:09
Facebook-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 2 անգամ
Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքը նվազել է մոտ 2 անգամ, հասնելով 19 դոլարի, հայտնում է BBC-ն:
Սա նշանակում է, որ նույն չափով կնվազի նաև սոցցանցի շուկայական արժեքը:
Բաժնետոմսերի արժեքը նվազում է այն պատճառով, որ ներդրողների կարծիքով, այն չունի զարգացման հստակ հեռանկար:
Ներդրողներին նաև անհանգստացնում է այն, որ սոցցանցը ուզում է գումար աշխատել բջջային օպերատորների միջոցով:
Նշենք, որ սկզբում դրանք վաճառվում էին յուրաքանչյուրը 38 դոլարով: