18/08/2012 15:06
Շոգը տեղի է տալիս
Հանրապետության տարածքում օգոստոսի 19-ի և 21-ին առավելապես հյուսիսային շրջաններում, իսկ օգոստոսի 20-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 22-ից 23-ը
սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 19-ից 23-ն աստիճանաբար կնվազի 4-5, արևելյան շրջաններում՝ 6-8 աստիճանով:
Երևանում Օգոստոսի 19-ին և 21-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Օգոստոսի 20-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 22-ից 23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը: