18/08/2012 11:29
Միշա Քալանթարյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրգործ
«Ազատամարտիկների 183 (Նախկին Դիմիդրով) հասցեում գտնվող իր առանձնատանը ինքնասպան է եղել Միշա Քալանթարյանը»,- Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանը:
Նրա փոխանցմամբ, 1942թ.-ին ծնված Մ.Քալանթարյանը առանձնացել է իր սենյակում, և կրակել «ՏՏ» մակնիշի ատրճանակից: Ընտանիքի անդամները, լսելով կրակոցի ձայները, վազել են նրա ննջասենյակ և նրան մահացած գտել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
Aysor.am-ի տեղեկությունների համաձայն, նա որևէ նամակ չի թողել իր սպանության դրդապատճառների վերաբերյալ:
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը Aysor.am-ին փոխանցեց, որ ինքնասպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդված 1-ին մասի (ինքնասպանության հասցնել) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: