ARM   RUS   ENG

Միշա Քալանթարյանը 1 կրակոցով 2 վնասվածք է ստացել

«2012թ. օգոստոսի 17-ին ինքնասպանություն գործած Միշա Քալանթարյանի դիակի արտաքին զննությամբ ստորին ծնոտի ստոր կզակային և գլխի աջ ճակատային շրջաններում հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ: Մեկ կարկոց է եղել, կրակվել է ծնոտի ներքևից և դուրս եկել ճակատային մասից»,- Aysor.am -ի թղթակցին հայտնեց ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանը:

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ «Ազատամարտիկների 183 (Նախկին Դիմիդրով) հասցեում գտնվող առանձնատանը ինքնասպան եղած Միշա Քալանթարյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով` համապատասխանաբար ինքնասպանության հասցնելը և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

 

18.08.2012, 14:00

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |