ARM   RUS   ENG

Նոր փոփոխություններն ուժի մեջ մտան

«Փաստինֆոյի» հաղորդմամբ՝ օգոստոսի 18-ին ուժի մեջ են մտել ՀՀ մուտքի վիզայի տրամադրման կարգի մասին կառավարության որոշման մեջ հուլիսի 26-ին ընդունված` Սիրիայի և մի շարք այլ պետությունների ազգությամբ հայ քաղաքացիներին վերաբերող փոփոխությունները:

Մասնավորապես, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված այն պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները, որոնք ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ ու միայն հրավերի հիման վրա, և ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք այսուհետ ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ նաև ՀՀ սահմանային անցման կետերում:

Նրանք սահմանային անցման կետերում պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերից մեկը` ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ, ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայական կամ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:

Նշենք, որ այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները, ինչպես նաև ճամփորդական փաստաթուղթ ունեցող այլ անձինք, որոնք ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ միայն հրավերի հիման վրա, ընդգրկված են 64 պետություններ: Դրանց թվում են Սիրիան, Եգիպտոսը, Իրաքը, ևս մի շարք ասիական, ինչպեն նաև աֆրիկյան բոլոր երկրները:
 

18.08.2012, 17:27

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

11:26 • 20/04, Հայաստանի 3 քաղաքացի մահացել է ՌԴ-ում տեղի ունեցած ավտովթարից

11:18 • 20/04, Մահացել է «Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը

11:09 • 20/04, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հաղարծինում ներկա է եղել Ճրագալուցի սբ. Պատարագին

16:05 • 19/04, Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին

15:52 • 19/04, AGBU-ն Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խնդրագիր է ներկայացրել

15:52 • 19/04, Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց

15:44 • 19/04, Ծերունուն տանը գտել են մահացած

15:36 • 19/04, «Գալուստ Սահակյանը մեծացել է, ոճն ուրիշ է, Շարմազանովը մի քիչ շատ է հույն»

15:28 • 19/04, Սերժ Սարգսյանն այցելեց «Թեղուտի» հանքավայր

15:16 • 19/04, Սիրիայում ազատ են արձակվել ֆրանսիացի չորս լրագրող

15:06 • 19/04, The Tree Project. Բազմադեմ ծառեր. Լուսանկարներ

14:55 • 19/04, Oրանժից բջջային հեռախոսներ են գողացել (Տեսանյութ)

14:43 • 19/04, BBC. Պուտինը` թերապևտի դերում

14:21 • 19/04, ՀՀ վարչապետ. Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու

14:12 • 19/04, Բաժանումից հետո մարդիկ ավելի հաճախ են դիմում Աստծուն

14:02 • 19/04, «Դեմ եմ»-ը կշարունակի պայքարը մինչև իրական արդյունքի չհասնի

13:44 • 19/04, ՌԴ-ում հեշտացվել է մուտքի վիզաների տրամադրման կարգը

13:34 • 19/04, Պատուհան մաքրողները ուրախացնել են հիվանդ երեխաներին (Տեսանյութ)

13:25 • 19/04, Նորք-Մարաշի գերեզմանատանը կրակոցներ են հնչել. Կա վիրավոր

13:17 • 19/04, Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ` Գլենդելում, Փասադենայում

13:00 • 19/04, Տ. Լոքմագյոզյան. Պետության ծրագրերը ավելի շատ նման են պարտականության