ARM   RUS   ENG

Coca-Cola-ն էլ կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 21-ի ժամը 10.00-ը կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Քանաքեռ 1-17, Ֆանարջյան, Ծարավ Աղբյուր փողոցների, Սարկավագի 54/1-54/6, Թբիլիսյան խճուղի 1, 2, Թբիլիսյան խճուղու նրբանցքի 2-10 շենքերի, Սարկավագ փողոցի 1-115 սեփական առանձնատների, Ուռուցքաբանության ինստիտուտի, Coca-Cola գործարանի, Շամպայն գինիների գործարանի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 

18.08.2012, 18:15

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |