ARM   RUS   ENG

Երևանյան միջազգային երաժշտական 6-րդ փառատոնը` սեպտեմբերի 10-ին

Սեպտեմբերի 10-ին մեկնարկելու է Երևանյան միջազգային երաժշտական 6-րդ փառատոնը: Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս ծրագիրը կներառի սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգներ, տեղի կունենան վարպետության դասեր, որոնք բաց և լիովին հասանելի կլինեն երիտասարդ երաժիշտների համար: Այս մասին տեղեկացանք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի պաշտոնական կայքից:

Փառատոնը հյուրընկալելու է Բորոդին Քառյակին, Միշել Լեգրանին, Սիմոն Տրպցեսկուն, Անդրեաս Ֆրյոլիխին, Դայշին Կաշիմոտոյին, Դիմուտ Պոպենին, միջազգային փայլուն վաստակ ունեցող հայ այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են, օրինակ, Վահան Մարտիրոսյանը և Սուրեն Բագրատունին:

Փառատոնի փակմանը` հոկտեմբերի 20-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը City Lights Entertainment-ի (Լոնդոն) հետ համատեղ ներկայացնելու է երաժիշտ, կոմպոզիտոր, գործիքավորող, դաշնակահար Միշել Լեգրանի ծննդյան 80-ամյակին նվիրված տոնական համերգ:

20.08.2012, 15:46

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |