20/08/2012 10:10
Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 6-7 աստիճանով
Օգոստոսի 20-ին ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում 18-23մ/վ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, արևելյան շրջաններում հավանական են առատ տեղումները: Օդի ջերմաստիճանն առաջիկա օրվա ընթացքում զգալի կնվազի` մոտ 6-7 աստիճանով:
Արարատյան դաշտում հնարավոր են միայն կարճատև անձրևներ՝ երեկոյան ժամերին:
Meteo-tv-ի հաղորդմամբ, օգոստոսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում շոգը բավականին կմեղմվի, օդի ջերմաստիճանի զգալի նվազում է սպասվում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վրկ:
Այս գիշեր +18+20, ցերեկը +30+32, երեկոյան +26+28:
Ցերեկային ժամերին` 12.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը:
Օդի ձերմաստիճանը շուտով կսկսի նվազել: