20/08/2012 14:36
Երևանի ծառերը ևս լույս կտան
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ գեղարվեստական լուսավորությամբ ապահովված արձանների լուսավորման ժամանակացույցը գիշերային ժամերին կերկարաձգվի: Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարում էր քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ ընթացքի մեջ են նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքների ծառերի գեղարվեսական լուսավորման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ անխափան գիշերային լուսավորություն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի այրված լամպերն ու կարճ ժամկետում վերականգնել վթարները` ներառելով նաև բակային տարածքները: