ARM   RUS   ENG

Իսրայելը պահանջներ է ներկայացրել ՄԱԿ-ին

Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին և Անվտանգության խորհրդին նամակ է հղել, որում պահանջում է դատապարտել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրապարակային այն հայտարարությունը, որում նա Իսրայելը համեմատում է քաղցկեղի հետ, գրում է Ռոսբալտը(rosbalt.ru):

Այս հայտարարությունը Իրանի նախագահը արել է Թեհրանում ուսանողների առջև և ուղեկցվել է խոստումով` վերացնել Իսրայելը:

«Անհնար է նման հայտարարությունը լռությամբ ընդունել: Իրանական ռեժիմը դարձել է Իսրայելին ուղղված ատելության գեներատոր: Եվ անհնար է կանխատեսել, թե նա իրեն ինչպես կդրսևորի, եթե նրա ձեռքում հայտնվի միջուկային զենք»,-ասված է նամակում:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահը նաև նշել էր, որ «սիոնիզմի գոյությունը մարդկության դեմ հանցագործություն է»:  Ահմադինեժադը, դիմելով Արևմուտքին, ասել է. «Դուք հետաքրքրված եք Մերձավոր Արևելքով, մենք նույնպես: Եվ միայն Աստծու օգնությամբ նոր Մերձավոր Արևելքում ոչ մի հետք չի մնա ամերիկացիներից և սիոնիստներից»:
 

21.08.2012, 10:55

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |