ARM   RUS   ENG

Հետախուզվողներ են բերման ենթարկվել

Օգոստոսի 20-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Նանսենի փողոցից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին, որը ս/թ օգոստոսի 20-ից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք կրելու մեղադրանքով, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Օգոստոսի 20-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները Չարենցավան քաղաքի ավտոկայանից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գարուշ Մ.-ին, որը ս/թ օգոստոսի 18-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեղադրանքով:

21.08.2012, 11:57

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

,