21/08/2012 09:28
Առաջիկա օրերին կրկին օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում կդիտվի
Ուշադրություն. Հանրապետության հովտային շրջաններում տեղումների բացակայության և բարձր ջերմային ֆոնի հետևանքով ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Եղանակը հանրապետությունում կպայմանավորվի Սև ծովի տարածքից տեղումնաբեր զանգվածի ներթափանցմամբ: Այս գիշեր և օգոստոսի 21-ին օրվա մեծ մասը գրեթե ամենուրեք պարբերաբար սպասվում են անձրևներ, ամպրոպ, քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Առանձին վայրերում, հատկապես արևելյան շրջաններում հնարավոր են զգալի առատ անձրևներ:
Արարատյան դաշտում կդիտվի ամպամածության ավելացում, տեղ-տեղ հնարավոր է միայն կարճատև անձրև: Երեկոյան ամպամածությունը կհեռանա դեպի հարավ, տարածքի մեծ մասում կդիտվի պարզեցում:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 21-ին ամպամածությամբ պայմանավորված կնվազի ևս 2-4 աստիճանով, տեղեկացնում ենք, որ ամպամած եղանակը երկար չի տևի, և առաջիկա օրերին կրկին օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում կդիտվի:
Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում օգոստոսի 21-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, հնարավոր է կարճատև անձրև, քամի 10-15մ/վ:
Այս գիշեր +17+19, ցերեկը +29+31, երեկոյան +24+26:
Ցերեկային ժամերին` 12.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը: Օդի ձերմաստիճանը շուտով կսկսի նվազել: