ARM   RUS   ENG

Է.Սարիբեկյան. «Մեր երկրում ով չի ալարում, որսորդ է դառնում»

Ով այս երկրում չի ալարում, կարողանում է հրացան գնել և դառնալ որսորդմիության անդամ, այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության ղեկավար Էդուարդ Սարիբեկյանը:

Որսորդի խոսքով, վերջիններս էլ հրացանը բռնելով, անկանոն կրակում են, առանց մտածելու, որ տարածքում մարդիկ կան: «Վարորդական վկայականը, որսորդմիության անդամատոմսը և զենքը պետք է լիներ դժվար հասանելի: Սակայն հիմա, ով որ ունի 2 լուսանկար, անձնագիր և 5000 դրամ, 3 րոպեում կարող է դառնալ որսորդմիության անդամ»,-ասաց նա:

Նրա խոսքով, երբ որ ինքն էր որսորդ դառնում, մի շարք պահանջներ էին դրվում որսորդ դառնալ ցանկացողների առջև: «Ինձ մի քանի էջ նյութ տվեցին, որ ես սովորեի, այնտեղ սկսած առաջին բուժօգնությունից մինչև կենդանիների ձվադրման հետ կապված հարցեր կային, ինձ համար էլ երկու որսորդ էր երաշխավորել: Մեզ այդ ժամանակ հետևող կար, ասում էին, գիտես, ինչպես պետք է սրան ձեռք տաս, որ վրադ չկրակի, կամ ինչ ես արել, որ ուզում ես որսորդ դառնաս, իսկ հիմա շվեցարի նման դուռը բացում են ցանկացածի առջև»,-ասաց նա:

28.08.2012, 15:00

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |