30/08/2012 10:00
ՌԴ-ը և Իրանը չպետք է աջակցեն Բաշար Ասադին
ԱՄՆ-ի պետքարտուղարությունում կարծում են, որ Իրանը պետք է դադարեցնի աջակցություն ցուցաբերել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ իրենք համաձայն են Պան Գի Մունի հետ այն առումով, որ Իրանը կարող է դեր խաղալ Սիրիայում:
Ըստ նրա, այդ դերը կայանում է նրանում, որ Թեհրանը պետք է խզի կապերը Ասադի հետ, դադարեցնի նրան նյութական աջակցություն ցուցաբերելուց, զենք և խորհրդականներ ուղարկելուց:
Նուլանդի խոսքերով, նույն այդ դիրքորոշումը վերաբերվում է նաև ՌԴ-ին` իրենք կցանկանային լսել ՌԴ-ի հստակ պատասխանը, որ նրանք ցանկանում են խզել հարաբերությունները Ասադի հետ`զենքի մատակարարման ոլորտում: