30/08/2012 15:37
Սիրիական պատվիրակությունը լքել է դահլիճը Մուրսիի ելույթի ժամանակ
Թեհրանում տեղի ունեցած Չմիավորված երկրների շարժման գագաթաժողովին Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի ելույթի ժամանակ սիրիական պատվիրակությունը լքել է դահլիճը:
«Նեզավիսիմայա գազետայի» փոխանցմամբ` Մուրսին իր ելույթում նշել էր, որ Ասադի գործողությունները Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ բռնատիրական են և կոչ է արել ժողովրդավարական ճանապարհով փոխանցել իշխանությունը:
Մուրսին մինչ այդ հայտարարել էր, որ սիրիական վարչակարգը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից: