01/09/2012 14:49
«Սա պարտություն չէ, այլ լուրջ փաստարկ, որը պիտի ճիշտ օգտագործվի»
Այն, որ Հունգարիան շատ լավ պատկերացնում էր, որ Ռամիլ Սաֆարովին հանձնելով Ադրբեջանին, Հայաստանն այսօրինակ արձագանք կտա, թերևս կասկած չի հարուցում: Բայց հասկանալի է, որ դրա դիմաց Հունգարիային Ադրբեջանի կողմից առաջարկված գինը ավելի գերադասելի է եղել ակնկալվող արձագանքից, և ունենք այն, ինչ ունենք»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ինչ վերաբերում է հայկական կողմի մեղավորությանը, Ա. Իսկանդարյանը նկատեց. «Ես այն կարծիքին չեմ, որ կատարվածը հայկական դիվանագետների պարտությունն է: Հակառակը` այն, ինչ կատարվեց դիվանագիտական տեսանկյունից դիտարկելով պարտություն ամենևին էլ չի կարելի: Առակ է լուրջ փաստարկ, որը պետք է ուղղակի ճիշտ օգտագործվի»:
Նաև ավելացրեց, որ հույս ունի, որ հայ դիվանագետները այդ փաստարկը ճիշտ ու տեղին կօգտագործեն, ինչը ժամանակ ու լուրջ աշխատանք է պահանջում: Ա. Իսկանդարյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանն այժմ պետք է նայի ոչ թե Հունգարիայի ուղղությամբ, այլ ճիշտ գործի Մինսկի խմբի և գերտերությունների հետ: