01/09/2012 15:21
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը գլխավորել է Գերմանիան
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում նախագահությունը Ֆրանսիայից փոխանցվում է Գերմանիային:
«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` մեկ ամիս շարունակ Գերմանիան գլխավորելու է այդ միջազգային կազմակերպության նիստերը և որոշելու է օրակարգը:
Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն նշել է, որ Գերմանիան` Անվտանգության Խորհրդում նախագահությունը ստանձնելուց հետո, շարունակելու է Սիրիայի մեկուսացման քաղաքականությունը: