12/09/2012 17:29
Մահացել է վիրաբույժ Առնոլդ Ադամյանը
«Մեծ ցավով տեղեկացանք, որ 78 տարեկանում վախճանվել է Մոսկվայի Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, տաղանդավոր վիրաբույժ, գիտնական-վիրաբույժների ռուսական դպրոցի վառ ներկայացուցիչ Առնոլդ Արամի Ադամյանը: Նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր բժշկի, հայ ժողովրդի հավատարիմ զավակի, հրաշալի մարդու գործընկերներին, հարազատներին և մերձավորներին»,- այս մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ցավակցական հեռագրի մեջ: