ARM   RUS   ENG

Իրաքը կփոխի դրոշը և հիմնը

Իրաքի խորհրդարանի մշակույթի և լրատվամիջոցների հանձնաժողովի ղեկավար Ալի Շլախը  հայտարարել է, որ իրենք լի են վճռականությամբ` նոր դրոշ և նոր հիմն ստեղծելու հարցում:

«Գազետա.ռուի» փոխանցմամբ` նոր պետական խորհրդանիշները միավորող  գործոն կլինեն երկրի բնակչության համար, որը վերապրել է բռնությունների, տարանջատման և կազմաքանդման տասնամյակ:

Իրաքի այսօրվա հիմնը` «Իմ հայրենիքը», հավանության է արժանացել 2004 թ.-ին, իսկ դրոշը եռագույն է` կարմիր, սպիտակ և սև գծերով` կենտրոնական մասում տեղադրված է «Ալլահ Աքբար» («Փառք Ալլահին») արտահայտությունը:
 

22.09.2012, 14:34

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |