04/12/2012 15:03
Թավադյանը «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշան է ստացել
Քիմիական և կենսաքիմիական ֆիզիկայի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար Լևոն Աղասու Թավադյանը պարգևատրվել է «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշանով: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Աղբյուրի փոխանցմամբ` այս շքանշանը ամեն տարի, սկսած 2007թ-ից, շնորհվում է երկու ռուսական և մեկ օտարերկրյա գիտնականների և 2 ռուսաստանյան և մեկ օտարերկրյա կազմակերպությունների, որոնք մեծ ներդրում են ունեցել գիտական հետազոտությունների զարգացման գործում և հասել են նշանակալից գիտական և գործնական արդյունքների քիմիական կինետիկայի, ֆիզիկաքիմիական կենսաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաքիմիական ֆիզիկայի ասպարեզում:
Լ. Թավադյանը ՀՀ ԳԱԱ Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ է, Ա.Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն: