08/12/2012 10:32
Ֆ.Մարտիրոսյանի հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին
Ֆլորա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին1 ժամը 12:00-14:00` Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ նույն օրը Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական բաժնից:
Նշենք, որ ավելի վաղ Aysor.am թղթակցի հետ զրույցում Ֆ.Մարտիրոսյանի եղբորորդի Մանուկ Սահակյանը հայտնել էր, որ Ֆ. Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը ԱՄՆ-ում արդեն կայացել է՝ Լոս Անջելեսի Սուրբ Ղևոնդ եկեղեցում:
«ՀՀ կառավարությունը ամեն ինչ իր վրա է վերցրել: Ֆ.Մարտիրոսյանի աճյունը Հայաստանում կլինի դեկտեմբերի 9-ին»,- ասել էր Մ.Սահակյանը:
Մ. Սահակյանի խոսքով` բժշիկների տված եզրակացության համաձայն, Ֆ.Մարտիրոսյանի մահվան պատճառը վիրահատության հետևանքով առաջացած բարդություններ են, մասնավորապես, արյան վարակը:
Նախորդող հրապարակում`Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան