11/12/2012 16:50
ՍԱՊԾ. Երևանի թռչնաբուծական ֆաբրիկային չեն տուգանել
Այսօր տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել է «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկային»:
Որպես պատճառ՝ նշվում էր, որր Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում:
Գյուղատնետսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության պետի մամլո պատասխանատու Բաբկեն Պոպոյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունը նման հայտարարություն չի արել:
«Վերջին շրջանում ձվի շուկայում տուգանքներ չեն եղել»,- շեշտեց Բ. Պիպոյանը: