ARM   RUS   ENG

Ուրիխանյան. Եթե դատավորը այլ որոշում կայացնի, նա դժվար թե կարողանա աշխատել

Դեկտեմբերի 24-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավորը Ռուբեն Ափինյանի նախագահությամբ կայացել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի` «Livejournal»-ում «alkhimik» անունով գրանցված բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ հայցի նախնական քննությունը:

Տ.Ուրիխանյանը բլոգերից պահանջում է վիրավորանքի միջոցով իր պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում նրանից 1.000.000 ՀՀ դրամ բռնագանձել:

«Դա ծաղրանկար չէ, քաղաքական գործիչների հետ կապված ծաղրանկարներ տարբեր թերթերում հաճախ են հայտնվում, և կիսամերկ աղջկա մարմնի վրա տղամարդու գլուխ դնելը ծաղրանկար չէ: Պատգամավոր է, կոշկակար, թե գիտնական, իր զբաղմունքից անկախ որևէ մեկը իրավունք չունի մյուսին վիրավորելու: Եթե ոմանք գտնում են, որ դա վիրավորանք չէ, ես պատրաստ եմ ֆոտոշոփի մասնագետ վարձել, որ նրա մերձավորների համար նման նկարներ պատրաստի և դրանք անվճար տեղադրել համացանցում»,-ասաց նա:

Տ.Ուրիխանյանի խոսքով, դա ոչ միայն իր, այլ նաև ԱԱԾ խնդիրն է:

«9 միջազգային միջխորհրդարանական պատվիրակությունում ու հանձնաժողովներում աշխատող ԱԺ պատգամավորին նման կերպով ներկայացնելը առիթ կտա թուրքերին մեկնաբանել և ծաղրել այդ նկարը, ինչը նաև դառնում է ԱԱԾ խնդիրը, և ես տվյալ անձին նաև այդ առումով եմ պատասխանատվության ենթարկելու: Ոչ ոք օրենքից դուրս չպետք է լինի, ես ինքս աշխատում եմ լրատվական դաշտում, սա խոսքի իրավունքի սահմանափակում չէ, ինչ-որ մարդիկ համացանցում նստած իրավունք չունեն անել այն, ինչ ուզում են»,-ասաց նա:

Հարցին, իսկ եթե նրա հայցը մերժվի, ինչ է պատրաստ անելու, Տ.Ուրիխանյանը նշեց, որ օրենքը հստակ սահմանում է այդ արարքի նկարագիրը և պատիժը: «Եթե դատարանը առաջնորդվեց ոչ թե օրենքով, այլ ինչ-որ շարժառիթներով, այդ դատավորը կստանա իր մասին հանրային կարծիք և գնահատական, և հավատացեք, այն չափի և այնպիսի, որ իրեն դժվար կլինի դրանից հետո ՀՀ-ում իր աշխատանքով զբաղվելը: Բայց ես հույս ունեմ, որ մեր երկրում մեր արդարադատության համակարգը կպաշտպանի թե իմ, թե ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքները»,-ասաց նա:

Նկարի հեղինակ, բլոգեր Էդգար Բարսեղյանի խոսքով, սակայն, ինքը ոչ թե վիրավորելու, այլ քննադատելու նպատակով է դա արել: «Ոճ, մոդա, գլամուր բառերը սովորաբար պոդիումի և կնոջ հետ են ասոցացվում, վիրավորանք այդտեղ չեմ տեսնում: Շատ ավելի կոպիտ ծաղրանկարներ են հայտնվել համացանցում, որտեղ ավելի կարևոր մարդիկ են ներկայացվել, բայց ոչ մեկը դատի չի տվել դրա համար, քանի որ ընդունել են քննադատությունը, և հումորի զգացում են ունեցել: Տ. Ուրիխանյանը սպառնացել է, որ իմ հարազատների և մերձավորների դեմքերով նկարներ կհայտնվեն համացանցում, եթե դա է պատգամավորի մակարդակը, դա ինձ համար ավելի զվարճալի է թվում: Հայցը բավարարելու դեպքում ամենամեծ վտանգը այն նախադեպ լինելն է, ես գիտեմ, որ ծաղրանկարը որպես ժանր Հայաստանում վերացման վտանգի առաջ կկանգնի, որովհետև վիրավորանք ասելով շատ բան կարելի է հասկանալ, և դժվար է իմանալ, ով և երբ ինչից կվիրավորվի, կամ չի վիրավորվի»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բլոգերը: 

Բլոգեր Սամվել Մարտիրոսյանին այս միջադեպը հիշեցնում է լրատվամիջոցների դեմ մի քանի միլիոն դրամի հատուցման պահանջով հարուցված քրեական գործերը: «Տ.Ուրիխանյանի իրավունքն է դատի տալը, բայց այլ հարց, որ նա պահանջում է 1 մլն դրամ: Դա արդեն խնդիր է, որովհետև թերթերի դեպքում, երբ մի քանի մլն-ի փոխհատուցման հայցեր էին ներկայացմում, բոլորը խոսում էին, որ դրանով թերթերը ուզում են սնանկացնել: Ստացվում է, ամեն ծաղրանկար կարող է դառնալ դատական գործ սկսելու պատճառ»,-ասաց նա: 

Նշենք, որ գործով հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 14-ին:

 

25.12.2012, 17:33

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |
Լրահոս

15:29 • 19/05, Անդրիաս Ղուկասյան. Նոր Հայաստան ունենալու համար պետք է լինի հեղափոխություն

15:12 • 19/05, «Ժառանգության» հայտարարությունը՝ զինվորի սպանության կապակցությամբ

14:28 • 19/05, Կենգուրուն ծեծել է ավստրալացի քաղաքական գործչին

13:51 • 19/05, Եգիպտոսը 10 դոլարով թանկացնում է զբոսաշրջության նպատակով տրամադրվող վիզան

13:30 • 19/05, Մոտկորի անտառապետի սպանության մեջ կասկածվողը կկալանավորվի

13:04 • 19/05, Ադրբեջանը գնել է Եվրատեսիլը. Բացահայտումներ (Տեսանյութ)

12:41 • 19/05, Մահացել է «Брат» ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովը (Տեսանյութ)

11:53 • 19/05, Բեռլուսկոնիի սիրուհիներին ստիպում էին կրել միանձնուհու հագուստ

02:25 • 19/05, «Եվրատեսիլ 2013»-ի հաղթողը Դանիան է

01:11 • 19/05, Dorians-ի անթերի ելույթը «Եվրատեսիլի» եզրափակչում (Տեսանյութ)

00:45 • 19/05, «Տաշիր 2013»-ի մասնակիցները փոքրիկ հուշանվերներ ստացան

22:45 • 18/05, Նոյեմբերյանում վիրավորված զինվորը դուրս է եկել կոմայից

17:35 • 18/05, Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց

17:25 • 18/05, Վաֆա Գուլիզադե. Ադրբեջանն ի վիճակի չէ արդարացնել Իրանի ակնկալիքները

17:13 • 18/05, Բողոքի ցույց` Կառավարության դիմաց. Ֆոտոշարք

17:13 • 18/05, Նոր համակարգ, որն աղետի ժամանակ ավելի կառավարելի կդարձնի ԱԻ ոլորտը

17:01 • 18/05, Հայաստանում սկսել են բազմաբերք ելակ աճեցնել, որը նաև կարտահանվի

16:40 • 18/05, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները մոմ են վառում

16:25 • 18/05, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կմեկնի Մոսկվա

16:06 • 18/05, Վրաստանի իշխանությունները վաճառում են Սահակաշվիլիի ուղղաթիռները

15:57 • 18/05, Ցուցարարները փորձել են մտնել կառավարության շենք

15:47 • 18/05, Սելավաջրերից վնասվել են Աղձք գյուղի այգիները

15:38 • 18/05, Արագածոտնի մարզում կարկուտը վնասել է ցանքատարածքներն ու այգիները

15:30 • 18/05, ՄԻՊ աշխատակիցները հանդիպել են Լ. Ստեփանյանի սպանության գործով մեղադրյալին

15:22 • 18/05, Լյուքս Ստեփանյանի մահվան գործով արդեն պատժվածներ կան

15:09 • 18/05, Գյուղապետ. Լյուքս Ստեփանյանի հարազատները դեռևս չեն հասել գյուղ

14:58 • 18/05, Միջադեպ՝ զոհված զինծառայողների մայրերի ու ոստիկանների միջև

14:42 • 18/05, Ծնողները մահացած զինվորի դիակը տանում են գյուղ` հուղարկավորության համար

14:32 • 18/05, Զոհված զինծառայողների ծնողները կառավարության շենքի մոտ են

14:23 • 18/05, Մարզային հիվանդանոցների զարգացումը` հղիների հաշվին

14:15 • 18/05, Ֆրանսիայում ստորագրվել է միասեռականների ամուսնությունը հաստատող օրինագիծ

14:02 • 18/05, Ա. Հովհաննիսյան. Խոչընդոտների դեպքում լրագրողները թող դիմեն ՊՆ տեղակալին

13:53 • 18/05, ՄԻՊ աշխատակիցները գնում են Լյուքս Ստեփանյանի հարազատներին ընդառաջ

13:46 • 18/05, Ֆրանսիան դեմ է Սիրիայի հարցով միջազգային համաժողովին Իրանի մասնակցությանը

13:32 • 18/05, Ս. Օհանյանը հենց այս պահին զրուցում է մահացած զինվորի ծնողների հետ

13:26 • 18/05, Նոր մանրամասներ «Գոմեշի մսի» գործով

13:19 • 18/05, Պենտագոնը ժամանակավրեպ է համարում Սիրիային զենք մատակարարելու ՌԴ որոշումը

13:13 • 18/05, Նոր մանրամասներ զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ

13:05 • 18/05, 6-ամյա երեխան գովազդային ազդագրեր է վաճառում` հիվանդ եղբորը օգնելու համար

12:58 • 18/05, Գյուղապետ. Զինվորի ծնողներին մտափոխել են «Զինվորի մայր» ՀԿ-ից

12:38 • 18/05, ԵԽԽՎ ղեկավար. Եվրախորհրդի հայաստանյան նախագահությունը պատմական է

12:30 • 18/05, Սեյրան Օհանյանը ընդառաջ է գնում զինվորի դին Երևան բերող ծնողներին

12:22 • 18/05, Հերթական բացահայտումը մայրաքաղաքում. Գաղտնի փականով դանակ, թմրամիջոց

12:15 • 18/05, Իսրայելական հատուկջոկատայինները մտել են Սիրիայի տարածք (Տեսանյութ)

12:09 • 18/05, Երգիչ Ջորջ Մայքլը ավտովթարի է ենթարկվել

12:02 • 18/05, Զոհված զինվորի հայրը տղայի դագաղը բերում է կառավարության շենքի մոտ

11:55 • 18/05, Հայաստանն առաջընթաց է արձանագրել Արևելյան գործընկերութան բոլոր ոլորտներում

11:42 • 18/05, ԼՂՀ պատվիրակությունը մասնակցում է Աբխազիայի հոբելյանական միջոցառումներին

11:37 • 18/05, Խոշոր վթար Ադրբեջանում, 4 զինծառայող մահացել է, 7-ը վիրավորվել

11:36 • 18/05, Գագիկ Խաչատրյանը էթիկա չի խախտել. Նա կապ չունի իր որդիների բիզնեսների հետ

11:29 • 18/05, Ծաղրածուն դանակի 20 հարված է հասցրել 11-ամյա տղային ու շարունակել աշխատանքը

11:15 • 18/05, Ռ. Քոչարյանի մամուլի խոսնակ. Ադիբեկյանն իրեն աճուրդի է հանել

11:08 • 18/05, Երևան-Մասիս ճանապարհին մեքենան շրջվել է. 42-ամյա վարորդը մահացել է տեղում

11:00 • 18/05, 21 տարի է, ինչ ազատագրված Բերձոր ունենք (Տեսանյութ)

10:53 • 18/05, ՄԱԿ. Սիրիան լքել է 1.5 միլիոն մարդ

10:46 • 18/05, Ամուրսկի մանկատանը ծեծված երեխաները վախենում են մեծերից ու բարձր ձայներից

10:30 • 18/05, Հրդեհ է բռնկվել Սունդուկյան փողոցում. Կա մեկ տուժած

10:23 • 18/05, Զինվոր է մահացել

10:14 • 18/05, Ա. Սարգսյան. ԲՀԿ-ին ընդդիմադիր համարողները զրպարտել են այդ քաղաքական ուժին

10:11 • 18/05, Կարկուտից տուժած գյուղացիները դժգոհ են կառավարությունից

10:08 • 18/05, Հեյդար Ալիևը վաղուց դե յուրե ճանաչել է ԼՂՀ անկախությունը

10:03 • 18/05, Նոր խմորումներ` ՀԱԿ-երում. Դեմիրճյանը պատրաստվում է 2018թ. ընտրություններին

10:01 • 18/05, Վտանգներից խուսափելու ճանապարհը

10:00 • 18/05, Այսօր Օմար Խայամի ծննդյան օրն է

09:55 • 18/05, Ր.Հովհաննիսյանի որդին գիրք է գրելու հայաստանյան «հեղափոխության» մասին

09:51 • 18/05, Ծառուկյանի հայտարարությունը մեղմեց ԲՀԿ-ականների անհանգստությունը

09:48 • 18/05, ԲՀԿ-ն «քցել» է տրակտորներ արտադրող բելառուսական ընկերությանը

09:42 • 18/05, Գյուղապետը մանկապարտեզի շենքը վաճառվել է մի սիրիահայի

09:38 • 18/05, ԱԻՆ աշխատակիցների ազատման պատճառը վթարն է եղել

09:33 • 18/05, Նոր մանրամասներ՝ 23-ամյա Մարիամի դաժան սպանությունից

09:29 • 18/05, Վայոց ձորի նախկին մարզպետի հարցը գնալով լրջանում է

09:25 • 18/05, Մարդիկ հիասթափված են բոլոր կուսակցություններից

09:22 • 18/05, ՀՀԿ-ում «սերնդափոխությունը» սպասվածից արագ է կատարվում

09:18 • 18/05, Ծառուկյանն Արագած Ախոյանին երեք ամիս ժամանակ է տվել

09:13 • 18/05, Տեր-Պետրոսյանին տարի՞քն էր խանգարում, թե՞ գումարի բացակայությունը

09:09 • 18/05, Տոնուսի Աշոտը «տակ է տվել». Նա ֆինանսապես ծանր վիճակում է