13/02/2013 16:03
Միգրացիոն ծառայությանը գումար կհատկացվի
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագիծ ներառված է վաղը` փետրվարի 14-ին, կառավարության հերթական նիստում:
Ըստ նախագծի` նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը 2013 թվականին հատկացնել 993,2 հազար դրամ (այդ թվում` առաջին եռամսյակում 165,5 հազ.դրամ, առաջին կիսամյսակում` 413,8 հազ.դրամ, ինն ամսում` 662,2 հազ.դրամ) Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հարապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: