24/02/2013 19:35
Այսօր Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է
Սթիվեն Փոլ Ջոբս, ավելի ճանաչված է որպես Սթիվ Ջոբս, ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էփըլ (Apple) կորպորացիայի հիմնադիրն էր և գլխավոր տնօրենը։ Ջոբսը նաև հանդիսանում էր Պիքսար ստուդիայի տնօրենը։
1970-ականներին Սթիվ Վոզնյակի հետ համատեղ նրանք ստեղծեցին առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը: 1980-ականների սկզբի տարիներին Ջոբսը այն եզակի մարդկանց թվին էր դասվում, որ ուշադրություն էին դարձնում համակարգչի գրաֆիկական ինտերֆեյսի և մկնիկի կոմերցիոն պոտենցիալին։
Կորցնելով պաշտոնը տնօրենների խորհրդի հետ պայքարում 1985 թվականին Ջոբսը հեռացավ Apple-ից և հիմնադրեց NeXT համակարգչային ընկերությունը, որը մասնագիտանում էր բիզնեսի և բարձրագույն կրթության շուկայում:
1997 թվականին Սթիվ Ջոբսը վերադարձավ Apple, դառնալով ժամանակավոր գործադիր տնօրեն՝ միացնելով Apple-ը NeXT-ի հետ։ Ըստ «Fortune» ամսագրի` Սթիվ Ջոբսը ճանաչվեց 2007 թվականի ամենաազդեցիկ գործարար և մտավ 2009 տվականի «թոփ-մենեջերների» ցուցակի մեջ։
1986 թվականին Սթիվը գնեց Lucasfilm-ից The Graphics Group ստուդիան, որը հետագայում վերանվանվեց Pixar. Նա «Ուոլտ Դիսնեյի» տնօրենների խորհրդի անդամ էր։
Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Մանկությունը և պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի և Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան։
Դպրոցում հետաքրքրվել է էլեկտրոնիկայով, ծանոթացել Սթիվ Վոզնյակի հետ, ով դառնում է նրա գործընկերը՝ Apple ընկերությունում:
Նրանց առաջին համատեղ աշխատանքը նման էր հակերության, դա Բլյու բոքս-ն էր (անգլերենից՝ Կապույտ արկղիկ- սարք, որը թույլ էր տալիս կատարել անվճար զանգեր հեռավոր տարածքներ։ Հետագայում, ըստ լեգենդի նրանք զբաղվում էին դրա վաճառքով՝ Բերքլիում ուսման ժամանակ)։
1972-ին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Սթիվը ընդունվեց Պորտլենդի «Ռիդա» քոլեջ (Օրեգոն նահանգ). Առաջին սեմեստրից հետո նա դուրս մնաց, բայց մնաց այդ քաղաքում: Սթիվը գնում էր կալիգրաֆիայի կուրսերի, որը հետագայում օգնեց նրան Մակ ՕՍ համակարգի ստեղծման ժամանակ: Հետագայում նա տեղավորվեց աշխատանքի Աթարի ընկերությունում։
Սթիվեն Ջոբսը և Սթիվեն Վոզնյակը դարձան Էփըլ ընկերության հիմնադիրներ։
Մահացել է 2011թ.-ին` ենթաստամոքսային գեղձի գաղցկեղից: