26/02/2013 21:13
Լոս-Անջելոսի «նայողը». Արմեն Ղազարյան` Պզո
Ծնունդով Երևանից «օրենքով գող» Արմեն Ղազարյանը` Պզոն, գող է կարգվել 1991 թ.-ին Դոնի Ռոստով քաղաքում:
Պզոն զենքերի, թանկարժեք մետաղների և մարդկանց առևանգումներով զբաղվող կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդ է:
Ղազարյանը ԱՄՆ է տեղափոխվել 1996 թ.-ին՝ որպես փախստական, և բնակության թույլտվություն ստանալուց հետո անշարժ գույք ձեռք բերել Լոս-Անջելոսում:
2010 թ.-ին 5 ամերիկյան նահանգներում ձերբակալվել են հանցագործ խմբավորման 73 անդամներ, որոնց մեծամասնությունը ծնունդով Հայաստանից են կամ Հայաստանի քաղաքացիներ: Խմբավորումը գլխավորում էր «օրենքով գող» Արմեն Ղազարյանը, նույն ինքը Պզոն: ԱՄՆ-ում նրան մեղադրել են ռեկետի համար:
Նշվում է, որ Ղազարյանի խմբավորման անդամները զբաղվել են փողերի լվացմամբ, դրամաշորթությամբ, գողություններով:
Պզոն համարվում է վերջերս սպանված «օրենքով գող» Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի մերձավորներից մեկը, ով նշանակվել է Լոս-Անջելոսի «նայող»:
Պզոն 2-րդ «օրենքով գողն» է՝ Յապոնչիկից հետո, ով ձերբակալվել և դատապարտվել է ԱՄՆ-ի տարածքում: