ARM   RUS   ENG

Շիրակում աշնանացան ցորենի ցանքատարածություններն ավելացել են 1 000 հա-ով

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետարանի պատասխանատուներ: Այս մասին հայտնել է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քննարկվեցին մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին, համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, ոռոգման շրջանի մեկնարկին առնչվող հարցեր:

Փոխվարչապետին զեկուցվեց մարզում հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքի մասին:

Նշվում է, որ աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի: Ըստ մարզպետարանի պատասխանատուների` ծրագրերի իրականացումը նպաստել է մարզում ցանքատարածությունների ավելացմանը. մասնավորապես 2012թ-ին, նախորդ տարվա համեմատ, աշնանացան ցորենի ցանքատարածություններն ավելացել են 1 000 հեկտարով, իսկ գարնանացանի տարածքները նախատեսվում է, որ նախորդ տարվա ծավալները կգերազանցեն 1 500 հեկտարով:

Տեղեկացվեց, որ մարզի համայնքներում որոշակի խնդիրներ են առկա կարտոֆիլի բերքի իրացման հետ կապված և անդրադարձ եղավ բերքն իրացնելու հնարավորություններին: Քննարկվեցին նաեւ մարզում անասնաբուծության, մասնավորապես, ոչխարաբուծության զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցերին` փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին առաջարկեց «Շիրակ» ՋՕԸ-ի հետ համատեղ ամփոփել 2012թ. աշխատանքների արդյունքները և աջակցել ՋՕԸ-ին ` անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացման հարցում:

Տեղեկություններ ներկայացվեց մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի ընթացքի մասին: Զեկուցվեց, որ ներկայումս ծրագրով իրականացված ֆիզիկական աշխատանքների ծավալը կազմում է 63 տոկոս: Չորրորդ ծրագրով եւս մարզին հատկացվել էր 1,3 մլրդ դրամ, որոնք ուղղվել են մանկապարտեզների, մշակույթի տների, համայնքային ճանապարհների, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգմանը:

Ներկայացվեցին նաև մարզի համայնքների 2013թ. առաջին երկու ամիսների սեփական եկամուտների կատարողականի ցուցանիշները: Կատարողականը կազմել է 86,6 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 3,8 տոկոսի աճ:

Դրական համարելով տարեսկզբի միտումները` փոխվարչապետը կարեւորեց սեփական եկամուտների ողջ ծավալով հավաքագրումը եւ անթույլատրելի համարեց տարվա ընթացքում ապառքների ու պարտքերի կուտակումը, ինչն առաջին հերթին դժվարություններ է ստեղծում հենց համայնքների համար:

Խորհրդակցությանը մարզպետը բարձրացրեց Գյումրի քաղաքում նոր դիահերձարանի կառուցման հարցը` ծրագրի իրագործմանը նաև տեղական մասնակցության պատրաստակամություն հայտնելով: Փոխվարչապետն առաջարկեց նոր շենքի կառուցման նախագիծը քննարկել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ:

Փոխվարչապետն առանձին խորհրդակցություն անցկացրեց նաև Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանի և Գյումրիի քաղաքապետ Ս. Բալասանյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին քաղաքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները:

Քաղաքապետը բարձրացրեց նաեւ Գյումրիում փողոցների բարեկարգման հարցը` նշելով, որ ձյան հալոցքից հետո վերանորոգման խիստ անհրաժեշտություն է առաջացել, իսկ համայնքային միջոցները բավարար չեն համապատասխան աշխատանքների իրականացման համար, ուստի քաղաքապետարանն այս հարցում ակնկալում է կառավարության աջակցությունը: Փոխվարչապետը խոստացավ, որ հարցը կքննարկվի կառավարությունում:

Անդրադարձ եղավ նաև «Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի իրականացմանը: Փոխվարչապետը մարզպետին ու քաղաքապետին հորդորեց համագործակցված աշախատել ՀՀ մշակույթի նախարարության հետ եւ կարեւորեց ծրագրով նախատեսված միջոցառումների պատշաճ մակարդակով իրականացումը:

 

27.03.2013, 18:21

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

11:26 • 20/04, Հայաստանի 3 քաղաքացի մահացել է ՌԴ-ում տեղի ունեցած ավտովթարից

11:18 • 20/04, Մահացել է «Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը

11:09 • 20/04, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հաղարծինում ներկա է եղել Ճրագալուցի սբ. Պատարագին

16:05 • 19/04, Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին

15:52 • 19/04, Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց

15:52 • 19/04, AGBU-ն Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խնդրագիր է ներկայացրել

15:44 • 19/04, Ծերունուն տանը գտել են մահացած

15:36 • 19/04, «Գալուստ Սահակյանը մեծացել է, ոճն ուրիշ է, Շարմազանովը մի քիչ շատ է հույն»

15:28 • 19/04, Սերժ Սարգսյանն այցելեց «Թեղուտի» հանքավայր

15:16 • 19/04, Սիրիայում ազատ են արձակվել ֆրանսիացի չորս լրագրող

15:06 • 19/04, The Tree Project. Բազմադեմ ծառեր. Լուսանկարներ

14:55 • 19/04, Oրանժից բջջային հեռախոսներ են գողացել (Տեսանյութ)

14:43 • 19/04, BBC. Պուտինը` թերապևտի դերում

14:21 • 19/04, ՀՀ վարչապետ. Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու

14:12 • 19/04, Բաժանումից հետո մարդիկ ավելի հաճախ են դիմում Աստծուն

14:02 • 19/04, «Դեմ եմ»-ը կշարունակի պայքարը մինչև իրական արդյունքի չհասնի

13:44 • 19/04, ՌԴ-ում հեշտացվել է մուտքի վիզաների տրամադրման կարգը

13:34 • 19/04, Պատուհան մաքրողները ուրախացնել են հիվանդ երեխաներին (Տեսանյութ)

13:25 • 19/04, Նորք-Մարաշի գերեզմանատանը կրակոցներ են հնչել. Կա վիրավոր

13:17 • 19/04, Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ` Գլենդելում, Փասադենայում

13:00 • 19/04, Տ. Լոքմագյոզյան. Պետության ծրագրերը ավելի շատ նման են պարտականության

12:52 • 19/04, Բակո Սահակյանը մասնակցել է շաբաթօրյակի շրջանակներում անցկացվող ծառատունկին

12:45 • 19/04, Նյու-Յորքի ռեստորաններում առնետների դեմ կպայքարեն Google Glass-ի օգնությամբ

12:37 • 19/04, Ավտովթար՝ Գորիս քաղաքում. Կան տուժածներ

12:20 • 19/04, Թուրքիայի վարչապետը դատի է տվել Twitter-ին և Youtube-ին

12:12 • 19/04, Այսօր նշվում է ձնծաղիկի տոնը

12:02 • 19/04, Ռուսաստանը լուրջ ռազմական արտադրություն Ադրբեջան չի տեղափոխի. Կարծիքներ

11:55 • 19/04, Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բելառուս

11:50 • 19/04, Սիրուհու հետ փախչելու համար 25-ամյա Սամվելը սպանել է կնոջը

11:25 • 19/04, Հալեպում հայ է զոհվել

11:10 • 19/04, Ապրիլի 19` Ավագ շաբաթ. Դժոխքի ավերում, Ճրագալույցի Ս. Պատարագ

10:57 • 19/04, Պեկինում օդից ադամանդներ են ստանալու

10:46 • 19/04, «Յանուկովիչը ՌԴ-ում է, քանի որ ուկրաինացիներին թույլ են տալիս գալ այստեղ»

10:35 • 19/04, Պատգամավորական մանդատ կստանա նաև Գագիկ Մելիքյանը