ARM   RUS   ENG

Հնարավոր է կարկուտ ու ցրտահարություն. Հետաձգեք ուղևորությունները

ԱյսօրՀայաստանի ողջ տարածքում կդիտվի ամպամած, խիստ անբարենպաստ և ցուրտ եղանակ, ամենուրեք պարբերաբար կդիտվեն տեղումներ, հնարավոր է սաստիկ քամի 20-23մ/վրկ, հատկապես գիշերային ժամերին սպասվում են առատ տեղումներ, տեղատարափ, հնարավոր է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի ևս 5-7 աստիճանով, նվազման հետևանքով լեռներում, նախալեռներում և առանձին հովտային շրջաններում ձյուն է սպասվում:

Ուշադրություն. արևելյան շրջանների` Լոռվա, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արցախի գյուղաբնակներին խորհուրդ է տրվում գիշերային ժամերին, հատկապես 02:00-06:00, ծխահարել այգիները` բերքը ցրտահարումից պաշտպանելու համար, քանի որ օդում հնարավոր է լինի մինչև -3:

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով խորհուրդ է տրվում հետաձգել միջքաղաքային ուղևորությունները ընդամենը 2 օրով:

Երևանում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, այս գիշեր հավանական են առատ տեղումները, հնարավոր է ուժգին քամի 13-15մ/վրկ, կա կարկտի հավանականություն:

Ըստ Meteo-tv.am կայքի՝ գիշերը սպասվում է +5+7, ցերեկը +13+15, երեկոյան +7+9:

17.04.2013, 10:37

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |